«Ճանապարհային երթեվեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                  

Ընդունված  է 2022 թվականի       

                                                                                           մայիսի 20 –ին

 

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման  մա-սին» 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» կետից հանել «, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվինբառերը:

  

Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

  

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետա-կան բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:  

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ճանապարհային ոստիկանու-թյան նյութական խրախուսման և տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոն-դում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

                                                                         

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

       2022 թ. մայիսի 25

       Ստեփանակերտ

       ՀՕ-33-Ն