«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                             Ընդունված  է 2022 թվականի       

                                                                            մայիսի 20 -ին

 

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 111-ին հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «հարկային ծառայության նյութա-կան խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական բյուջե» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածում «Արցախի պետական» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական» բառերով, իսկ  «, բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը հանել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկային մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե՝ «Արցախի Հանրապե-տության բյուջետային համակարգի մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանված եկամուտների աղբյուրների դասակարգմանը համապատասխան:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

       2022 թ. մայիսի 25

       Ստեփանակերտ

       ՀՕ-29-Ն