Ընդունված է 2022 թվականի
մայիսի 20 -ին
«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» 2020 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-8-Ն օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«Հոդված 7. Հրապարակային ծանուցման վճարը
1. Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայութ-յան համար Արցախի Հանրապետության պետական բյուջե գանձվում է վճար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
2. Հրապարակող անձը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների կամ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պարտավոր է վճարել սույն օրենքով սահմանված վճարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն