«Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                               մայիսի 20 -ին

 

 

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66  օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» բառերը, իսկ  7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետա-կան բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

       2022 թ. մայիսի 25

       Ստեփանակերտ

       ՀՕ-26-Ն