«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                                                                                      մայիսի 20 -ին

 

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2005 թվականի մարտի 23-ի ՀՕ-184 օրենքի      25-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատաս-խան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է Արցախի Հանրապետու-թյան բյուջետային միջոցների հաշվին:

Նոտարի վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման նպատա-կով տրամադրված միջոցները վերականգնվում են օրենքով սահմանված կարգով նոտարներին ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գու-մարների հաշվին:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները և ծախսերը համարել Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ և ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում և դրանց հաշվին:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գանձապետարանում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջե-տային հաշվում առկա միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`           

 

                                                                                              Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

                                                                                          

       2022 թ. մայիսի 25

       Ստեփանակերտ

       ՀՕ-25-Ն