«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                       Ընդունված  է 2022 թվականի       

                                                                    մայիսի 20–ին

 

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2005 թվականի մայիսի  25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրութ-յամբ.

 

«Հոդված 13. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը և լրացուցիչ ծառայությունների վճարները

 

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները և դրանց հետ կապված այլ գործառույթներն օրենքով սահմանված ժամկետներից արագ իրականացնելու, ինչպես նաև անձանց իրավունքների իրականացման համար ոչ պարտադիր գործառույթների համար կարող են գանձվել վճարներ` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափով, որոնք ուղղվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:»:

 

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

 

 

 

        ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                      

 

               

                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      

2022 թ. մայիսի 25

   Ստեփանակերտ

   ՀՕ-24-Ն