«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                              մայիսի 20 –ին

 

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է հավելյալ մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, որոնց դիմաց գանձվող՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափերով վճարներն ուղղվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:»:

     Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «արտաբյուջետային ֆոնդի և» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                 

                                                                                            Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

        2022 թ. մայիսի 25

        Ստեփանակերտ

        ՀՕ-23-Ն