«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                           

                                                                                                   Ընդունված  է 2022 թվականի       

                                                      մայիսի 20-ին

 

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից,» բառերը և վերջին նախադասությունը:

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 8-րդ մասից հանել «և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից» բառերը.

2) 9-րդ մասից հանել «տարեկան ոչ ավելի քան 3 անգամ» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                     

                                                                                               Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

 

 

 

      2022 թ. մայիսի 25

      Ստեփանակերտ

      ՀՕ-22-Ն