ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Անթիլիասում հանդիպել է Ն․ Ս․ Տ․ Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հետ
27 մայիսի 2022

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է ՆՍՏՏ Արամ Ա Վեհափառ Հայրապետը։

Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։

ԼՈՒՐԵՐ