Օրենսդրական փոփոխություն՝ պայմանավորված հացի գնի բարձրացման զսպման անհրաժեշտությամբ
19 մայիսի 2022
19 մայիսի 2022
ԱՀ ԱԺ մայիսի 19-ին կայացած նիստում ընդունվել է ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենք։
Դավիթ Պողոսյանի հավաստմամբ՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հացի գնի բարձրացման զսպման անհրաժեշտությամբ:
Համաձայն նախագծով առաջարկվող փոփոխության՝ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված հացի և լավաշի իրացումը կազատվի ԱԱՀ-ից՝ անկախ գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա արտադրված լինելու հանգամանքից: