ԼՈՒՐԵՐ
Հստակեցվել են հարկային պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերը
19 մայիսի 2022

ԱՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել և ընդունվել է ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի՝ ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է հարկային պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի հստակեցման և օրենքի կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։

Օրինագծով առաջարկվում է չկատարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ հարուցել այն դեպքում ,երբ չկատարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 500 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամկետ, բացառությամբ ստուգման կամ այլ ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, որոնց մասով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում այդ ակտերը անբողոքարկելի դառնալուց երեք ամսվա ընթացքում ներկայացվում են հարկադիր կատարման։

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է հարկային պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցի տևողությունը սահմանել մինչև հինգ ամիս:

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ