19 մայիսի 2022
19 մայիսի 2022
Մայիսի 19-ին կայացած ԱՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի ներկայացմամբ՝ քննարկվող օրենքի նախագծով առաջարկվում է կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք ընդունել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գործող գործակիցը։
Մյուս փոփոխությունը վերաբերում էր արդեն իսկ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկմանը։Նախարարի տեղեկացմամբ ՝առաջարկվող փոփոխությամբ նշանակված կենսաթոշակները կվերահաշվարկվեն միայն այն դեպքերում, երբ կփոխվի կենսաթոշակի հաշվարկման բանաձևում կիրառվող՝ հիմնական կենսաթոշակի չափը կամ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը։ Այսինքն՝ 2022 թվականի հունվարի 1-ից իրականացված աշխատավարձերի բարձրացումները չեն ազդի մինչև այդ պահը նշանակված կենսաթոշակների չափերի վրա։
Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել օրենքի նախագծին։