Բուսական աշխարհը պայմանավորում է մարդու և կենդանիների գոյությունը երկրի վրա: Դա ազգային հարստություն է և երկրի սոցիալական, տնտեսական կայուն զարգացման ու բարեկեցության կարևորագույն հիմքերից մեկն է:
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական քաղա-քականությունը բնական բուսական աշխարհի գիտականորեն հիմնավորված պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
անհետացման եզրին գտնվող բույս՝ հազվագյուտ բուսական տեսակ, որի առանձնյակ-ների քանակը ժամանակի ընթացքում շարունակական կրճատվում է.
անտառատնկարկ՝ անտառային ծառատեսակների տնկիներով հիմնադրված արհեստա-կան անտառ կամ անտառաշերտ, որն ունի անտառավերականգնողական, դաշտապաշտպան, հողապաշտպան և այլ նշանակություն.
աշխարհագրական տարածվածություն՝ երկրագնդի որոշակի հատված, որի սահմաննե-րում տարածված է բուսական տեսակը կամ համակեցությունը.
բույսերի Կարմիր գիրք՝ միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստա-թուղթ, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի և համակեցությունների կարգավիճակի, աշխարհագրական տարածվածության, էկո-լոգիական պայմանների, կենսաբանական առանձնահատկությունների ներկա վիճակի և պահ-պանման միջոցառումների մասին.
բուսաբանական այգի՝ գիտահետազոտական, կրթական և մշակութային նշանակության հիմնարկ, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են համաշխարհային ֆլորայի բազմազանու-թյունը ներկայացնող կենդանի հավաքածուներ.
բուսական աշխարհ՝ ծառերի, թփերի, խոտաբույսերի (այդ թվում՝ մամուռների, գետնա-մուշկերի, ձիաձետների և պտերների), ինչպես նաև ջրիմուռների, սնկերի և քարաքոսերի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունը բնական պայմաններում.
բուսական աշխարհի կադաստր՝ բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտե-սական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ.
բուսական աշխարհի օբյեկտ՝ բոլոր վայրի բուսատեսակները, համակեցությունները, դրանց աճելավայրերը, բնության հուշարձանները, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառատնկարկները.
բուսական գենոֆոնդ՝ բուսական տեսակի (տեսակների) ժառանգական հատկանիշների և դրանց դրսևորումների ամբողջականություն.
բուսական ծածկույթ՝ աշխարհագրական տարածքի պատվածությունը բուսականու-թյամբ.
բուսական համակեցություն՝ տվյալ տարածքի միատարր հատվածում բույսերի համա-տեղ գոյակցությունը և դրանց փոխազդեցությունը միմյանց ու միջավայրի հետ.
բուսական պաշար՝ աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական տեսակնե-րի և համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն.
բուսականություն՝ բուսական համակեցությունների բազմազանության ամբողջականու-թյուն տվյալ տարածքում.
դենդրոպարկ՝ գեղազարդ ծառերի, թփերի և փաթաթվող բնափայտային բույսերից ստեղծված այգի.
էկոհամակարգ՝ բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների ու դրանց գոյության պայմանների փոխհարաբերության ամբողջականություն.
հազվագյուտ բույս՝ աշխարհագրական որոշակի տարածքում հազվադեպ հանդիպող բուսական տեսակ.
գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ՝ կենսաբանական տեխնոլոգիայի միջոցով ստացված օրգանիզմ, որն օժտված է նոր հատկություններով, որոնք մինչ այդ այլ օրգանիզմ-ներում հայտնի չեն եղել.
կենսաբանական տեխնոլոգիա՝ կենդանի օրգանիզմների և կենսաբանական պրոցես-ների օգտագործումը տարբեր բնագավառներում.
ցենոֆոնդ՝ բուսական համակեցության ամբողջականությունը պայմանավորող բուսական տեսակների փոխհարաբերության առկայություն.
ֆլորա՝ աշխարհագրական որոշակի տարածքում բուսական տեսակների բազմազանու-թյան ամբողջականություն:
Հոդված 2. Բուսական աշխարհի պահպանությունը և օգտագործումը կարգավորող
օրենսդրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառում հասարակական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 3. Բուսական աշխարհի մասին օրենսդրության խնդիրները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բուսական աշխարհի պահպանու-թյունը և օգտագործումը կարգավորող օրենսդրությունն ապահովում է բուսական տեսակների (ֆլորայի) և դրանց առաջացրած համակեցությունների (բուսականության) բազմազանության, աճելավայրերի և էկոհամակարգերի հավասարակշռվածության վրա մարդու բացասական ներգործության կանխարգելումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի մասին օրենսդրության խնդիրներն են՝ա) բուսական աշխարհի, դրա գենոֆոնդի եւ ցենոֆոնդի բազմազանության, աճելավայ-րերի պահպանության քանակական և որակական ապահովումը.
բ) բուսական աշխարհի շարունակական օգտագործման և վերարտադրության գիտակա-նորեն հիմնավորված ապահովումը.
գ) բուսական աշխարհի օգտագործման հարաբերությունների կարգավորումը.
դ) բուսական աշխարհի պահպանության և օգտագործման բնագավառում օգտագործող-ների իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը:
Հոդված 4. Բուսական աշխարհի պահպանության և օգտագործման օբյեկտները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության օբյեկտներ են բուսական բոլոր տեսակները, բուսական համակեցությունները (կիսաանապա-տային, տափաստանային, անտառային, մարգագետնային, ջրաճահճային և այլն), դրանց աճելավայրերը, ինչպես նաև բուսաբանական այգիները, դենդրոպարկերը, անտառտնկարկները և բուսական ծագում ունեցող բնության հուշարձանները:
Բուսական աշխարհի օգտագործման օբյեկտներ են բուսական այն տեսակներն ու համա-կեցությունները, որոնք ունեն գիտական, սննդային, դեղագործական, տեխնիկական, կերային և արդյունաբերական այլ նշանակություն:
ԳԼՈՒԽ 2
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ,
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության
իրավասությունները
Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերար-տադրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության իրա-վասություններն են՝
ա) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերար-տադրության պետական քաղաքականության իրականացում.
բ) բուսական պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերար-տադրության բնագավառում ծրագրերի (այսուհետ՝ պետական ծրագրեր) ներկայացում Ազգային ժողովի հաստատմանը.
գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմա-նում.
դ) բուսական պաշարների օգտագործման ենթակա օբյեկտների ցանկի, վճարի չափի և գանձման կարգի հաստատում.
ե) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմա-նում.
զ) բուսական աշխարհի կադաստրի վարման կարգի սահմանում.
է) բույսերի Կարմիր գրքի հաստատում.
ը) միջազգային համագործակցության իրականացում.
թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավա-սություններ:
Հոդված 6. Լիազորված պետական մարմնի իրավասությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված պետական մարմին) իրավասություններն են՝
ա) պետական ծրագրերի մշակում.
բ) բուսական աշխարհի պետական հաշվառման կազմակերպում և իրականացում.
գ) բուսական պաշարների օգտագործման նորմատիվների, կանոնների հաստատում.
դ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.
ե) պետական սեփականություն համարվող բուսական պաշարների օգտագործման նպա-տակով լիցենզիաների տրամադրում.
զ) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
է) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
ը) բուսական աշխարհի կադաստրի վարում.
թ) բույսերի Կարմիր գրքի վարման կարգի սահմանում և դրա վարում.
ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավա-սություններ:
Հոդված 7. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական կառավար-ման տարածքային մարմինների իրավասություններն են՝
ա) պետական ծրագրերի մշակմանը մասնակցություն և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ), ինչպես նաև բուսաբանական այգիների և դենդրոպարկերի պահպանությանը աջակցություն.
գ) անտառների և անտառատնկարկների պահպանությանը և օգտագործմանն աջակ-ցություն.
դ) բուսական աշխարհի պաշտպանության և վերարտադրության նպատակով միջոցառում-ների իրականացում՝ համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավա-սություններ:
Հոդված 8. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում տեղական ինքնա-կառավարման մարմինների իրավասությունները սահմանվում են «Տեղական ինքնակառա-վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 3
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. Բուսական աշխարհի ուսումնասիրության խնդիրները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության ուսումնասիրության խնդիրներն են՝
ա) ֆլորայի և բուսականության վիճակի վերաբերյալ համակարգված տեղեկատվության բազայի ստեղծում.
բ) պետական մոնիտորինգի կազմակերպում.
գ) պետական հաշվառման իրականացում և պետական կադաստրի վարում
դ) բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության ձևերի ու մեթոդների մշակում.
ե) բուսական պաշարների օգտագործման ձևերի ու մեթոդների մշակում.
զ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի ու համակեցությունների վեր-արտադրության իրականացում:
Հոդված 10. Բուսական աշխարհի ուսումնասիրության իրականացումը
Բուսական աշխարհի պետական հաշվառման, պահպանության, պաշտպանության, օգ-տագործման և վերարտադրության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կատար-վում են՝
ա) պետական պատվերով, որը ձևավորում և տեղադրում է բուսական աշխարհի պետա-կան կառավարումն իրականացնող լիազորված մարմինը.
բ) լիազորված պետական մարմնի համաձայնությամբ՝ բուսական աշխարհի սեփականա-տիրոջ, օգտագործողների կամ նրանց պատվերով:
Հոդված 11. Բուսական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտները
Բուսական աշխարհի ուսումնասիրությունն իրականացնում են՝
ա) գիտահետազոտական հիմնարկները.
բ) բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները.
գ) իրավաբանական անձինք՝ իրենց կանոնադրությանը համապատասխան.
դ) համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ֆիզիկական անձինք:
Հոդված 12. Բուսական աշխարհի պետական մոնիտորինգը
Բուսական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է բուսական աշխարհի պահպանության և շարունակական օգտագործման կազմակերպման նպատակով: Մոնիտորինգ է կազմակերպվում նաև բույսերի աճելավայրերի և էկոհամակարգերի վիճակի վերաբերյալ:
Հոդված 13. Բուսական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրը
Բուսական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրի վարումը նպատակ ունեն բացահայտելու բուսական տեսակների ու համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակա-կան և որակական փոփոխությունները:
Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար՝ ոչ ուշ, քան տասը տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում այն կարող է իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը
Բույսերի Կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրու-թյան և օգտագործման գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրա մասին բնակչությանը իրազեկ պահելու նպատակով:
Բույսերի Կարմիր գրքում գրանցման համար հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:
Բույսերի Կարմիր գիրքը կազմվում է՝ հիմք ընդունելով բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Բույսերի Կարմիր գիրքը պարբերաբար վերահրատարակվում է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում բույսերի տեսակները գրանցելու և դուրս գրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքի վարման կարգով:
ԳԼՈՒԽ 4
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. Բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության և պաշտպանության խնդիրներն են՝
ա) ապահովել բուսական աշխարհի բազմազանության ամբողջականությունը.
բ) կանխել բուսական աշխարհի օբյեկտների ապօրինի օգտագործումը.
գ) բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերը տնտեսական նպատակներով շահա-գործելու ժամանակ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնության պահպանու-թյան մասին օրենսդրության պահանջների կատարումը.
դ) ապահովել բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը.
ե) կանխել բույսերի և դրանց բազմացման օրգանների ապօրինի ներմուծումը և արտա-հանումը.
զ) պաշտպանել բուսական աշխարհի օբյեկտները վնասատուներից, հիվանդություններից և բնական աղետներից:
Հոդված 16. Բուսական աշխարհի պահպանության իրավական միջոցները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավական պահպանության են ենթակա բուսական աշխարհի բոլոր օբյեկտները:
Բուսական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը, նախատեսվող տնտեսական, սոցիալական և այլ գործունեությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 17. Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող
օբյեկտների պահպանությունը
Բուսական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով՝
ա) կազմվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան.
բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան.
գ) մշակվում և ներդրվում են հազվագյուտ ու անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և դրանց համակեցությունների վերականգնման կենսաբանական տեխնոլոգիաները:
Հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:
Սույն հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված պարտականությունների կա-տարման հետ կապված ծախսերը հողօգտագործողներին փոխհատուցվում են Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. Բուսական աշխարհի պաշտպանությունը
Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է՝
ա) հրկիզումը.
բ) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագոր-ծումը.
գ) բուսատեսակների ապօրինի ներմուծումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կլիմայավարժեցումը և սելեկցիոն նպատակով օգտագործումը.
դ) կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի ձևափոխված օրգա-նիզմների ինքնակամ օգտագործումը.
Հոդված 19. Բուսաբանական հավաքածուները
Գիտական, մշակութային, լուսավորչական, գեղագիտական, կրթական արժեք ունեցող բուսաբանական հավաքածուները (բարձրագույն ուսումնական հաստատությունների, թանգա-րանների, գիտական ինստիտուտների ֆոնդային և ֆիզիկական անձանց հավաքածուները, բուսաբանական այգիների հավաքածուները, ինչպես նաև առանձին նմուշները), անկախ սեփականության ձևից, ենթակա են պահպանության:
Բուսաբանական հավաքածուների և առանձին նմուշների պահպանության, հաշվառման, համալրման, առևտրի, ներմուծման և արտահանման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 5
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 20. Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողները
Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողներ կարող են լինել ֆիզիկական և իրա-վաբանական անձինք:
Հոդված 21. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները
Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործվում են՝
ա) գյուղատնտեսական նպատակներով (սելեկցիա, անասունների արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն).
բ) արդյունագործական նպատակներով (բնափայտային, սննդային, դեղատու, տեխնի-կական բույսերի և դրանց առանձին մասերի ու արգասիքների հավաք և մթերում).
գ) սոցիալական, բնապահպանական և գեղագիտական նպատակներով (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում, ռեկուլտիվացիա, դաշտապաշտպանություն, հողապաշտ-պանություն).
դ) գիտահետազոտական և կրթական նպատակներով:
Անտառօգտագործման տեսակներն ու կարգը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքով:
Հոդված 22. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական և
արդյունագործական նպատակներով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի պետական սեփակա-նություն համարվող օբյեկտների օգտագործումն արդյունագործական (ոչ տնային) նպատակով վճարովի է և համարվում է լիցենզավորված գործունեություն:
Գյուղատնտեսական նպատակով օգտագործման համար լիցենզիա տրվում է հողի սեփականատիրոջը, որն օգտագործողի (վարձակալի) հետ կնքում է պայմանագիր, որում նշվում են օգտագործման ժամկետները, կարգը, նորմերը և վճարի չափը:
Օգտագործումը կատարվում է լիցենզիայի և պայմանագրի հիման վրա:
Լիցենզիաները տալիս է բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտա-գործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմինը:
Պայմանագիրը, լիցենզիայի առկայության դեպքում, բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողը կնքում է հողի սեփականատիրոջ կամ հողն օգտագործողի հետ:
Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը:
Լիցենզիաների համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 23. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործումը գիտահետազոտական,
կրթական, բնապահպանական, սոցիալական և գեղագիտական
նպատակներով
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտների օգտագոր-ծումը գիտահետազոտական, կրթական, բնապահպանական, սոցիալական և գեղագիտական նպատակներով իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված
բույսերի օգտագործումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագոր-ծումը թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի եզրակացությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Հոդված 25. Բուսական աշխարհի սեփականատերերի իրավունքները և
պարտականությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի սեփականատերերի իրավունքները և պարտականությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ:
Հոդված 26. Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողի իրավունքները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներն օգտա-գործողն իրավունք ունի՝
ա) ինքնուրույն ընտրել բուսական աշխարհի օգտագործման տեսակները.
բ) ինքնուրույն իրացնել բուսական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.
գ) բուսական աշխարհի օբյեկտներից օգտվելու իր իրավազորությունները լիազորել այլ ժամանակավոր օգտագործողների.
դ) բուսական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտա-գործելիս ստանալ փոխհատուցում.
ե) իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
Հոդված 27. Բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողի
պարտականությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներն օգտա-գործողը պարտավոր է՝
ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապա-տասխան.
բ) ապահովել բուսական աշխարհի՝ իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը.
գ) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը.
դ) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերար-տադրության և պաշտպանության նպատակով.
ե) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.
զ) ժամանակին մուծել բուսական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.
է) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները.
ը) կատարել պայմանագրային պարտականությունները:
Հոդված 28. Բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքի դադարումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի օբյեկտներից օգտվե-լու իրավունքը դադարում է՝
ա) սույն օրենքի 27-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.
բ) բուսական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտա-գործելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.
դ) բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
ե) օգտագործող ֆիզիկական անձի մահվան և նրա իրավահաջորդի բացակայության դեպքում.
Հոդված 29. Բուսական աշխարհի պահպանության և օգտագործման
տնտեսական խթանումը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսական աշխարհի արդյունավետ պահ-պանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների հանդեպ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցները՝
ա) բյուջետային հատկացումներ՝ բուսական ծածկույթի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).
բ) բյուջետային հատկացումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.
գ) բյուջետային հատկացումներ՝ էկոլոգիապես մաքուր բուսական հումքի մթերման և բուսական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:
ԳԼՈՒԽ 6
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 30. Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման
վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի
իրավունքները և պարտականությունը
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնատար անձ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բուսա-կան աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի տեսչական անձնակազմի աշխատողը:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրականաց-նող պաշտոնատար անձն իրավունք ունի՝
ա) կրել սահմանված կարգի համազգեստ.
բ) ծառայողական պարտականությունները կատարելիս կրել հրազեն՝ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
գ) բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտման համար իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմել արձանագրություն, նրանց ենթարկել վարչական տույժերի, միջոցներ ձեռնարկել պատճառված վնասը վերականգնելու նպատակով.
դ) խախտումների դեպքում նախապատրաստել նյութեր և դրանք, համապատասխան ընթացք տալու նպատակով, ներկայացնել իրավապահ մարմիններ:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնական անձը պարտավոր է բուսական աշխարհի պահպանության, օգտագործ-ման և վերարտադրության վերաբերյալ ստուգումներ կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բուսական աշխարհի մասին օրենսդրության կատարման վերահսկողությունն իրակա-նացնող պաշտոնատար անձը ենթակա է պարտադիր պետական ապահովագրության: Պարտա-դիր պետական ապահովագրության կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարությունը:
Պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ ծառայո-ղական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց:
ԳԼՈՒԽ 7
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Բուսական աշխարհի մասին օրենսդրությունը խախտելու համար
պատասխանատվությունը
Բուսական աշխարհի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխա-նատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահման-ված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 հոկտեմբերի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-169