ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի ղեկավարին հանրագիր է ներկայացվել
18 մայիսի 2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները: ԱՀ կառավարության որոշմամբ հուլիսի մեկից դադարեցվում է բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը: Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունը պարապուրդի վճարումները շարունակելու հարցում։

Արթուր Թովմասյանն ապրիլյան նիստում իր դիրքորոշումն էր հայտնել խնդրո շուրջ ընդգծելով, որ ՊՈԱԿ-րը պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում:

Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը։

ԼՈՒՐԵՐ