Ընդունված է 2022 թվականի
ապրիլի 28-ին
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-199 օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ռազմական ամբիոնների ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը և կանոնադրությունների հաստատումը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն