Ընդունված է 2022 թվականի
ապրիլի 28-ին
ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2003 թվականի նոյեմբերի 26-ի Ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենս-գիրք) 12-րդ հոդվածի 14-րդ կետի ։ կետադրական նշանը փոխարինել ․ կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ․
15) ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպման, ջրային համակար-գերի կառավարման, դրանց անվտանգության ապահովման և պահպանության ոլորտում ներդնում է ջրային համակարգերի կառավարման մարմին ներկայացվող համապատասխան հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն), սահմանում է դրանց ձևերը և հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում ռեգիստրներ։։
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասում 2022 թիվը փոխարինել 2027 թվով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2021 թվականի դեկտեմբերի 31-ից ծագած հարաբերությունների վրա։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-19-Ն