«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                                    ապրիլի 28-ին

 

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Գնումների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից» բառերը փոխարինել «Քաղաքացիական օրենսգրքից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացա-կարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրա-վունք չունեն այն անձինք`

1) որոնք դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակ-ցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մաս-նակցության դադարեցմանը,

բ. գնման գործընթացի շրջանակում ներկայացրել է կեղծ տվյալ,

գ. որպես ընտրված մասնակից հրաժարվել է պայմանագիր կնքելուց,

դ. օրենքով նախատեսված կարգով նրա առնչությամբ կայացվել է որոշում գնում-ների գործընթացում հակամրցակցային վարքագծի` հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար,

ե. երբ առկա է սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանգամանքը:»:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասում «տասնապատիկը» բառը փոխարինել «քսանապատիկը» բառով:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ`

«2) գնային առաջարկը.»:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի`

  1. 2-րդ մասում՝

      ա. 2-րդ կետի «հրավերի մեջբառերը փոխարինել  «հրավերի  մեջ, կամ» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ՝

«3) տեղական արտադրող համարվող մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով: Տեղական արտադրողի հիմնական չափորոշիչները և նախապատվություն տալու պայմանները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:».

2) 3-րդ մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի կողմից 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր զբաղեցրած մասնակից-ներին որոշելիս գնային առաջարկների համեմատումն իրականացվում է՝ ներառյալ Արցախի Հանրապետության պետական բյուջե վճարվելիք անուղղակի հարկերի գումար-ների հաշվարկը:»:

Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ Օրենքի 51-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

     ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     ՆԱԽԱԳԱՀ`                                                              

     Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

     2022 թ. մայիսի 12

     Ստեփանակերտ

     ՀՕ-16-Ն