<<Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին>> օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

    Ընդունված  է 2022 թվականի       

                                                                     ապրիլի 28-ին

 

 

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշ-վառման մասին» 2015 թվականի հոկտեմբերի 29-ի ՀՕ-46-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

  1. 4-րդ կետից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը.
  2. 6-րդ կետում «փաթեթը» բառից հետո լրացնել «և լրացման ցուցումները» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

1) Արցախի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը.

2) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը.

3) կազմակերպությունների հաշվապահական հաշվառման քաղաքականության օրի-նակելի մոդելը.

4) կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները.

5) կազմակերպություններում հողամասերի և շենքերի վերագնահատման անցկացման ժամկետները և մեթոդաբանությունը.

6) կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասա-կարգելու նվազագույն արժեքը.

7) կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատի­վա­յին օգտակար ծառայության ժամկետները.

8) կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգը.

9) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:».

2) 3-րդ մասի 3-րդ կետից հանել «՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարության սահմանած կարգով» բառերը.

3) 3-րդ մասի 4-րդ կետի : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ մշտա-դիտարկումը և անհրաժեշտ մեթոդական ցուցումների տրամադրումը, ինչի նպատակով իրավասու է կազմակերպություններից պահանջելու տրամադրել նրանց սինթետիկ (ընդհանրացված) հաշիվների հաշվապահական հաշվառման գրանցամատյանները (հաշվապահական հաշվառման գործառնությունների մատյանները), դրանց շրջանա-ռության տեղեկագրերը և ֆինանսական հաշվետվությունները:».

4) 4-րդ մասից հանել «ֆինանսատնտեսական գործունեության» բառերը, իսկ «օրինա-կելի փաթեթը և» բառերը փոխարինել «օրինակելի փաթեթը և լրացման ցուցումները, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը» բառերը փոխարինել «հաշվապահական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպության լիազորած անձը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «սկզբնական հաշվառման փաստաթղթերի» բառերը փոխարինել «սկզբնական հաշվապահական հաշվառման փաս-տաթղթերի (այսուհետ՝ սկզբնական հաշվառման փաստաթղթերբառերով։

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.

«Համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է համայնքի ղեկավարի աշխատակազմը։»։

 

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝

  1. 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերահսկող կազմակերպությունը սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված առաջին համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստում է 2023 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար:».

2) 3-րդ մասում «2020» թիվը փոխարինել «2024» թվով։

 

Հոդված 7. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժիջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի՝

1) 1-ին կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 31-ից ծագած հարաբերությունների վրա.

2) 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ից ծագած հարաբերությունների վրա։

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                              

   Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

       2022 թ. մայիսի 12

       Ստեփանակերտ

       ՀՕ-15-Ն