Ընդունված է 2022 թվականի
ապրիլի 28-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքում (այսուհետ` Օրենք)՝
1) Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից «քաղաքացիական» բառից առաջ, 3.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ մասերից, 18-րդ հոդվածի 3-րդ մասի չորրորդ պարբե-րությունից «օրենքով» բառից առաջ, 3.1-ին հոդվածի 7-րդ մասից, 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետից, 9.7-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունից, 18-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունից «օրենքի» բառից առաջ և 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից «օրենքին» բառից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.
2) «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «դրոշմապիտակ» հասկացությունից հանել «ապրանքի համառոտ անվանումը,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9.1-ին հոդվածում`
1) 2.1-ին մասում «կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «անձինք» բառով և դրա համա-պատասխան հոլովաձևով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-2.6-րդ մասեր.
«2.2. Սույն օրենքի իմաստով՝ Արցախի Հանրապետությունում դրոշմավորման ենթա-կա ապրանքներ արտադրող են համարվում նաև դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներն այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) անձինք, բացա-ռությամբ սույն հոդվածի 2.3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2.3. Մանրածախ առևտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանք-ներ օտարող անձինք դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտար-ման պահին, կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների ժամանակ:
2.4. Կազմակերպությունների (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպություն-ների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն:
2.5. Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը):
2.6. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչև սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմապիտակներով դրոշմավորման պար-տավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմապիտակներով դրոշմա-վորման պարտավորությունը կրում է գրավառուն:»:
Հոդված 4. Օրենքի 9.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 4-րդ մասերով» բառերով.
2) 3-րդ մասում «0405,» թվից հետո լրացնել «0406,» թիվը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305 և 3401 ծածկագրերին դասվող` մինչև 2 գրամ զտա-քաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:
Հոդված 5. Օրենքի 9.4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.
«Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Արցախի Հանրապետության տարածքում արտադրված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարա-յավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացա-ռությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով սահմանված դեպքի:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասեր.
«1.1. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումն իրականացվում է միայն դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն:
1.2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումն իրականացվում է յուրաքանչյուր դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով սահմանված դեպքի:
1.3. ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը կարող է իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:»:
Հոդված 6. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին և 9.6-րդ հոդվածի 1-ին մասերից հանել «վերադաս» բառը:
Հոդված 7. Օրենքի 9.7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները վերադարձվում են հարկային մարմին մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:».
2) 3-րդ, 4-րդ մասերում և 6-րդ մասի առաջին պարբերությունում «վնասված դրոշմապիտակներ» բառերի հոլովաձևերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմա-վորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների)» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«8. Սույն օրենքի իմաստով խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում սույն օրենքի 9.3-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «եթե» բառից հետո լրացնել «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը և (կամ)» բառերը:
Հոդված 9. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա-ջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. մայիսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն