«Ժամանակավոր անաշխատունակության եվ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված  է 2022 թվականի       

                                                              ապրիլի 28-ին

 

 

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ  ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-90-Ն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «69 620 ՀՀ դրամից, ապա մայրության նպաստը հաշվարկելիս որպես միջին ամսական աշխատավարձ հիմք է ընդունվում 69 620 ՀՀ դրամը» բառերը փոխարինել «նվազագույն ամսական աշխատավարձից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022  թվականի հունվարի  1-ից ծագած հարաբերությունների վրա։ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքերում վարձու աշխատողների կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձանց մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարված մայրության նպաստների չափերը ենթակա են վերահաշվարկման:

 

 

       ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱԳԱՀ`                                                              

   Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

      2022 թ. մայիսի 12

      Ստեփանակերտ

      ՀՕ-12-Ն