Ընդունված է 2004թ. սեպտեմբերի 15-ին
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի առաջին մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում» բառակապակցությունը փոխարինել «նախկին ԽՍՀՄ տարածքում» բառակապակցությամբ:
Հոդվածի 2-րդ մասում «իշխանությունների կողմից» բառերից հետո ավելացնել «կամ հետաքննական եւ նախաքննական մարմինների կողմից պահվել է անազատության մեջ» բառերը:
Հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված անձանց իրավիճակը հավաստող փաստաթղթերի բացակայության դեպքում, այդ փաստը հաստատվում է դատական կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
13 հոկտեմբերի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 131