ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում
13 մայիսի 2022

Մայիսի 13-ին ԱԺ գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Խորհրդարանը հերթական նիստում ընդունել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենք, որով նախատեսվում է Արցախի պետական համալսարանում բացել ռազմական ամբիոն:

Խորհրդարանականները քննարկել են ամբիոնի կանոնադրությունը, որը կազմել են ԿԳՄՍՆ-ում՝պաշտպանության նախարարության ու «Արցախի պահեստազորային սպաների միություն» ՀԿ հետ համագործակցությամբ:

Կանոնադրությամբ հստակեցվում են ամբիոնի խնդիրները, դասախոսական կազմը, պարտականությունները, ժամաքանակը, նյութատեխնիկական բազան:

ԼՈՒՐԵՐ