Ընդունված է 2005 թվականի
մարտի 23-ին
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածի ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով՝ սկսած 14 տարեկանից:
Բռնադատված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները հաշվառվում են որպես ապահովագրական ստաժ՝ անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
6 ապրիլի 2005թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-179 |