
ԱՀ Հադրութ համայնքի ղեկավար Վ․Վ․ Սավադյանից Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին ներկայացվել է հանրագիր։
ԱՀ կառավարության N 435 Ն առ 21․04․2022թ․ որոշմամբ 2022թ․ հուլիսի 1-ից կդադարեցվեն Հադրութի շրջանից մոտ 957 աշխատողի պարապուրդի վճարումների գործընթացը։
Հանրագրով ակնկալվում է խորհրդարանի ղեկավարի միջնորդությունը պարապուրդի վճարումների տրման ժամկետը մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը կամ մինչև վերջիններիս բնակարանային պայմանների ապահովումը երկարաձգելու հարցում։
Ստորև ներկայացվում է հանրագրի ամբողջական բովանդակությունը։
Հանրագրում ներկայացված խնդրի վերաբերյալ ապրիլի 28-ին կայացած հերթական նիստում իր դիրքորոշումն է արտահայտել խորհրդարանի ղեկավարը: Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ ՊՈԱԿ-րը պետք է լուծարել միայն աշխատակիցներին աշխատանքով ապահովելու դեպքում: