«Բռնադատվածների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին


                                                                                                                                      Ընդունված է 2008թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 մարտի 1998 թվականի, ՀՕ-82, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ծառայություններից ու տրանսպորտից օգտվելու, ինչպես նաև աղբահանության, ջրահեռացման և հեռախոսի վարձերը վճարելու համար բռնադատվածին տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

           ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 


 

24 ¹»Ïï»Ùµ»ñÇ 2008Ã.

ù.êï»÷³Ý³Ï»ñï

Ðú-59-Ü