
Ծնվել է 1948թ. հունվարի 1-ին Ասկերանի շրջանի Վերին Ղլիժբաղ գյուղում:
1966թ. ավարտել է Խնապատ գյուղի միջնակարգ դպրոցը:
1967-1971թթ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:
1971-1972թթ.՝ Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
1972-1973թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
1973-1978թթ.՝ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի, այնուհետև՝ ռազմագիտության ուսուցիչ
1978թ. սեպտեմբեր նշանակվել է Ասկերանի շրջանային գործադիր իշխանության կրթության բաժնի մեթոդկաբինետի վարիչ:
1987թ. փետրվար նշանակվել է Ասկերանի շրջանային գործադիր իշխանության կրթության բաժնի վարիչ:
1991թ. ապրիլ ընտրվել է ժողովրդական պատգամավորների Ասկերանի ավանային խորհրդի գործկոմի նախագահ:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ասկերանի թիվ 32 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ. ապրիլ նշանակվել է ԼՂՀ կառավարության լիազորված ներկայացուցիչ Ասկերանի շրջանում:
1994թ. դեկտեմբեր՝ Ասկերանի միջնակարգ դպրոցի զինղեկ, այնուհետև առաջին կարգի մասնագետ` կրթության Ասկերանի շրջանային բաժնում
1998թ. հունվար նշանակվել է նոր կազմակերպված շրջանային մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն:
2000թ. հունիսի 18-ին ընտրվել է երրորդ գումարման ԱԺ պատգամավոր` զբաղեցնելով սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:
2009թ. ընտրվել է Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար:
2013թ. ապրիլ վերընտրվել է նույն պաշտոնում:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով:
Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղարն է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: