ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000ԹԹ. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 1998թ. հոկտեմբերի 19-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հիմնական նպատակները և խնդիրները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի /այսուհետ՝ պետական գույք/ մասնավորեցման սույն ծրագրի /այսուհետ՝ ծրագիր/ հիմնական նպատակները և խնդիրներն են՝
- տնտեսության մասնավորեցման աստիճանը բարձրացնելը.
- «փոքր» օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- ընկերությունների /ձեռնարկությունների/ գործունեության արդյունավետությունը բարձրացնելը.
- պետական գույքի մասնավորեցման գործընթացը հիմնականում ավարտելը.
- պետական գույքի մասնավորեցման մեթոդները զարգացնելը՝ առավելագույնս խրախուսելով ներդրումները և ընկերությունների /ձեռնարկությունների/ վաճառքը ռազմավարական ներդրողներին.
- մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը.
- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը:
Հոդված 2. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝
- արդյունաբերության՝ ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումն ավարտելը.
- բնական մենաշնորհների /կապ, էներգետիկա և այլն/ ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումն հիմնականում ավարտելը.
- գյուղատնտեսությունն սպասարկող ու հարակից ճյուղերի ընկերությունների/ձեռնարկությունների/ և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- սպասարկման ոլորտի ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումն ավարտելը.
- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- առավել ներդրումներ պահանջող ոլորտների ընկերությունների /ձեռնարկությունների/, որտեղ ակնկալվում են մասնավոր ներդրումներ, մասնավորեցման գործընթացն սկսելը:
Բանկերի, ապահովագրական ընկերությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու:
Հոդված 3. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում
Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն՝
- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.
- հրաձգարանները և ռազմական կառույցները.
- հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունները/ ձեռնարկությունները/.
- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառ-տնտեսության պաշտպանության ծառայությունների ընկերությունները /ձեռնարկու-թյունները/.
- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ընկերությունները /ձեռնարկությունները/ և կենտրոնները, մշակաբույսերի սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմտեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ընկերությունները /ձեռնարկությունները/, պետական տնկարանները.
- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների ընկերությունները /ձեռնարկությունները/.
- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտո- ճանապարհները.
- ուղղիչ աշխատանքային հիմնարկների ընկերությունները /ձեռնարկությունները/.
- հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ընկերությունները /ձեռնարկու-թյունները/.
- հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝
ա/ պետական մարմինների վարչական շենքերում և շինություններում.
բ/ ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում /կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն/ և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում /դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն/.
գ/ պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով:
Հոդված 4. Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ /ձեռնարկություններ/ և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով
Սույն ծրագրի մասն է կազմում 1998-2000 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական ընկերությունների /ձեռնարկությունների/ ցանկը՝ ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների /ցանկը կցվում է/՝ առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվողները: Իսկ ծրագրի ցանկում ընդգրկված այն ընկերությունները /ձեռնարկությունները/, որոնց մասնավորեցման ձևը նշված չէ, մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
«Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների /ձեռնարկությունների/ կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:
Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները /ձեռնարկությունները/, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են առաջնահերթ մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հոդված 5. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում:
Սանդղակ
Մասնավորեցվող գույքի ձեռքբերման տարաժամկետ
վճարումների չափերը
Վճարման ենթակա գումարը /դրամ/ |
Առաջին վճարի չափը /դրամ/ |
Վճարման ժամկետը /տարի/ |
Վճարումների թիվը |
Մինչև 120000 |
100% |
- |
- |
120001-360000 |
ոչ պակաս 120000+40 % այն մասից, որը գերազանցում է 120000 |
1 |
2 |
360001-720000 |
ոչ պակաս 216000+30% այն մասից, որը գերազանցում է 360000 |
2 |
3 |
720001-1500000 |
ոչ պակաս 342000+20% այն մասից, որը գերազանցում է 720000 |
3 |
4 |
1500001-3000000 |
ոչ պակաս 498000+15% այն մասից, որը գերազանցում է 1500000 |
4 |
5 |
3000001 և ավելի |
ոչ պակաս 723000+10%այն մասից, որը գերազանցում է 3000000 |
5 |
6 |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով՝ տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը:
Մասնավորեցման /սեփականաշնորհման/ նախորդ ծրագրով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած գնորդները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մնացած վճարումները կարող են կատարել սույն օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:
Հոդված 6. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ տնտեսության ոլորտների և առանձին ընկերությունների /ձեռնարկությունների/
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների /ձեռնարկությունների/ և անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում /սեփականաշնորհում/ իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր, սահմանում է կազմակերպական - տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են վերոհիշյալ մարմնի նշանակած անձինք կամ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, ընդ որում՝
- մասնավորեցում /սեփականաշնորհում/ իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները տեղեկություններ են տալիս իրենց ենթակայության տակ գտնվող ու մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների /ձեռնարկությունների/ ֆինանսական վիճակի մասին, ինչպես նաև առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը /ձեռնարկությունը/ լուծարելու մասին.
- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա ընկերությունների /ձեռնարկությունների/ վնասաբերության պատճառները բացահայտելն է.
- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ընկերությունները /ձեռնարկությունները/ վերակազմավորելու /բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ընկերության /ձեռնարկության/ կազմից առանձնացնելու/, ինչպես նաև ընկերություններում /ձեռնարկություններում/ զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Հոդված 7. Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների /ձեռնարկությունների/ նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված ընկերությունները /ձեռնարկությունները/ լուծարել, վերակազմավորել, ստեղծել դուստր ընկերություններ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերի:
Ծրագրում ընդգրկված ընկերությունների /ձեռնարկությունների/ հիմնական միջոցների դուրսգրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման մյուս մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Ծրագրում այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն օրենքի լրացումների և փոփոխությունների միջոցով:
Հոդված 8. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցառումները
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝
- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, դրանից բխող օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.
- մասնավորեցում / սեփականաշնորհում/ իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի ստորաբաժանումների միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնելը.
- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը ֆոնդային բորսաների միջոցով.
- խորհրդատվական ընկերություններ և մասնագետներ ներգրավելը:
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են՝
-մասնավորեցվող պետական գույքի գնահատման, գնահատման մեթոդների ընտրության, պետական գույքի առանձին ձևերով մասնավորեցման իրականացման կարգերի /կանոնակարգերի/ մշակումը, դրանց օրենսդրական կատարելագործումը:
Հոդված 9. Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների օգտագործումը
Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե, պետական բյուջեի դեֆիցիտի կրճատման համար:
Հոդված 10. Ծրագրի ուժի մեջ մտնելը
Սույն ծրագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հոդված 11. Ծրագրի գործողության ժամկետը
Ծրագիրը գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
16 նոյեմբերի 1998 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-33
ՑԱՆԿ
1998-2000 թվականներին մասնավորեցման առաջարկվող
պետական ընկերությունների /ձեռնարկությունների/
Հ/Հ |
Ծածկագիրը |
Ընկերության /ձեռնարկության/ անվանումը |
Հասցեն |
Մասնա-վորեցման ձևը |
Էներգետիկա |
||||
|
7001 |
ԼՂՀ «Արցախէներգո» ՊՁ «Արցախէներգոցանցշին» ԴՁ |
ք.Ստեփանակերտ Նաբերեժնայա 5 |
ԲԱԲ |
|
7002 |
ԼՂՀ «Արցախէներգո» ՊՁ «Թարթառի ՀԷԿ» ԴՁ |
Մարտակերտի շրջան Սարսանգ |
-- |
|
7003 |
«Ստեփանակերտի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 46 |
ԲԱԲ |
|
7004 |
«Ասկերանի շրջանային էլեկտրացանց» ՊՁ |
ք. Ասկերան |
ԲԱԲ |
|
7005 |
«Մարտակերտի շրջանային էլեկտրացանց» ՊՁ |
ք.Մարտակերտ |
ԲԱԲ |
|
7006 |
«Մարտունու շրջանային էլեկտրացանց» ՊՁ |
ք.Մարտունի |
ԲԱԲ |
|
7007 |
«Շուշիի շրջանային էլեկտրացանց» ք.Շուշի |
ք.Շուշի |
ԲԱԲ |
|
7008 |
«Հադրութի շրջանային էլեկտրացանց» ՊՁ |
ք.Հադրութ Մկրտչյան փողոց |
ԲԱԲ |
Էլեկտրատեխնիկա և ռադիոէլեկտրոնային տեխնիկա |
||||
9. |
7009 |
«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Նաբերեժնայա 1 |
ԲԱԲ |
10. |
7010 |
«Շուշիի էլեկտրամեխանիկական գործարան» ՊՁ |
ք.Շուշի |
-- |
11. |
7011 |
«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Առաքելյան 17 |
ԲԱԲ |
Թեթև արդյունաբերություն |
||||
12. |
7012 |
«Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Առաքելյան 1 |
ԲԱԲ |
13. |
7013 |
«Ղարմետաքսկոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 111 |
ԲԱԲ |
14. |
7014 |
«Կարի ֆաբրիկա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Իսակովի 5 |
-- |
15. |
7015 |
«Ստեփանակերտի արտադրական կոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Տիգրան Մեծի 35 |
ԲԱԲ |
16. |
7016 |
«Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 31 |
-- |
Սննդի արդյունաբերություն
|
||||
17. |
7017 |
«Ստեփանակերտի գինու և պարենամթերքների մշակման գործարան» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 62 |
-- |
18. |
7018 |
«Ստեփանակերտի կաթի կոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 70 |
-- |
19. |
7019 |
«Ստեփանակերտի մսի կոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 117
|
-- |
20. |
7020 |
Ստեփանակերտի հացի գործարան |
ք.Ստեփանակերտ Թումանյան փողոց |
-- |
21. |
7021 |
«Մարտակերտի գինու և պարանամթերքների մշակման գործարան» ՊՁ |
ք.Մարտակերտ |
-- |
22. |
7022 |
«Խաչենի կաթի կոմբինատ» ՊՁ |
Մարտակերտի շրջան գ.Առաջաձոր |
-- |
23. |
7023 |
«Մարտունու գինու և պարենամթերքների մշակման գործարան» ՊՁ |
ք.Մարտունի |
-- |
24. |
7024 |
«Մարտունու կաթի կոմբինատ» ՊՁ |
ք.Մարտունի |
--
|
25. |
7025 |
«Հադրութի գինու և պարենամթերքների մշակման գործարան» ՊՁ |
ք. Հադրութ |
-- |
Այլ ճյուղեր |
||||
26. |
7026 |
«Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 66 |
-- |
27. |
7027 |
«Ստեփանակերտի մետաղյա իրերի գործարան» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 44 |
-- |
28. |
7028 |
«Ստեփանակերտի մասնագիտացված վերանորոգման» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Առաքելյան 10 |
-- |
29.. |
7029 |
«Ինֆորմագրո» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 62 |
-- |
30. |
7030 |
«Ստեփանակերտի պոլիգրաֆ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Մամիկոնյան 21 |
ԲԱԲ |
31. |
7031 |
Շուշիի փայտամշակման և լայն սպառման ապրանքների «Երազանք» ՊՁ |
ք.Շուշի |
ԲԱԲ |
32. |
7032 |
ԼՂՀ «Արցախանտառ» ՊՁ «Աշխատանք» ԴՁ |
ք.Ստեփանակերտ |
-- |
Ավտոմոբիլային տրանսպորտ |
||||
33. |
7033 |
ԼՂՀ «Արցախտրանս» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
34. |
7034 |
Գյուղնախարարության ավտոտրանսպորտային ՊՁ |
ք.Ստեփանակերտ Առաքելյան 10 |
-- |
35. |
7035 |
Մարտակերտի բեռնաուղևորական ավտոտրանսպորտային ՊՁ |
ք.Մարտակերտ Ազատամարտիկների 122 |
-- |
36. |
7036 |
Մարտունու բեռնաուղևորական ավտոտրանսպորտային ՊՁ |
ք.Մարտունի |
-- |
37. |
7037 |
Շուշիի բեռնաուղևորական ավտոտրանսպորտային ՊՁ |
ք.Շուշի |
-- |
38. |
7038 |
Հադրութի բեռնաուղևորական ավտոտրանսպորտային ՊՁ |
ք. Հադրութ |
-- |
Ճանապարհաշինություն և շահագործում |
||||
39. |
7039 |
Ստեփանակերտի «Ավտոճանապարհ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Աջափնյակ |
ԲԱԲ |
40. |
7040 |
Մարտակերտի ճանապարհների շահագործման և շինարարության ՊՁ |
ք.Մարտակերտ |
-- |
41. |
7041 |
Մարտունու ճանապարհների շահագործմանև շինարարության ՊՁ |
ք.Մարտունի |
-- |
42. |
7042 |
Հադրութի ճանապարհների և շինարարության ՊՁ |
ք.Հադրութ |
-- |
Շինարարական ձեռնարկություններ |
||||
43. |
7043 |
«Թիվ 1 համաշինարարական» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
44. |
7044 |
«Թիվ 2 համաշինարարական» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
45. |
7045 |
«Թիվ 3 համաշինարարական» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
46. |
7046 |
«Թիվ 4 համաշինարարական» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
47. |
7047 |
«Հատուկ մոնտաժային աշխատանքների վարչություն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Մանուկյան փողոց |
|
48. |
7048 |
«Թիվ 7 շարժական մեքենայացված շարասյուն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 62 |
-- |
49. |
7049 |
«Նյութատեխնիկական մատակարարման վարչություն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 52 ա |
-- |
50. |
7050 |
«Ստեփանակերտի շինվերանորոգման» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 121 |
-- |
51. |
7051 |
«Ստեփանակերտի արտադրական և շինարարական» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Խանին բաղի տեղամաս |
-- |
52. |
7052 |
«Արցախ» ռեգիոնալ առևտրա-արտադրական ֆիրմա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 54 |
-- |
53. |
7053 |
«Թիվ 6 համաշինարարական» ՊՁ |
ք. Ասկերան |
ԲԱԲ
|
54. |
7054 |
«Թիվ 7 համաշինարարական« ՊՁ |
ք.Մարտակերտ |
ԲԱԲ
|
55. |
7055 |
«Թիվ 8 համաշինարարական» ՊՁ |
ք.Մարտունի |
ԲԱԲ
|
56. |
7056 |
«Թիվ 5 համաշինարարական» ՊՁ |
ք.Շուշի |
ԲԱԲ
|
57. |
7057 |
«Թիվ 9 համաշինարարական» ՊՁ |
ք.Հադրութ |
ԲԱԲ
|
58. |
7058 |
«Իշխանագետ» արտադրական և շինարարական ՊՁ |
Հադրութի շրջան գ.Մեծ Թաղլար |
-- |
Շինանյութերի արտադրություն |
||||
59. |
7059 |
«Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան113 |
ԲԱԲ |
60. |
7060 |
«Արդյունաբերա-շինարարական կոմբինատ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ |
Կապ |
||||
61. |
7061 |
ԼՂՀ «Արցախկապ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ն.Ստեփանյան 14 |
ԲԱԲ |
62. |
7062 |
«Ստեփանակերտի կապ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Հակոբյան 20 |
ԲԱԲ |
63. |
7063 |
ԼՂՀ «Արցախկապ» ՊՁ «Կապի շինմոնտաժային» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ստեփանյան14 |
ԲԱԲ |
64. |
7064 |
«Ասկերանի կապ» ՊՁ |
ք. Ասկերան |
ԲԱԲ
|
65. |
7065 |
«Մարտակերտի կապ» ՊՁ |
ք.Մարտակերտ |
ԲԱԲ
|
66. |
7066 |
«Մարտունու կապ» ՊՁ |
ք.Մարտունի |
ԲԱԲ
|
67. |
7067 |
«Շուշիի կապ» ՊՁ |
ք.Շուշի |
ԲԱԲ
|
68. |
7068 |
«Հադրութի կապ» ՊՁ |
ք.Հադրութ |
ԲԱԲ |
Գյուղատնտեսություն |
||||
69. |
7069 |
ԼՂՀ «Ջրային վարչություն » ՀՆՊՁ |
ք.Ստեփանակերտ Աջափնյակ |
ԲԱԲ |
70. |
7070 |
«Ստեփանակերտի ճտահանման կայան» ՊՁ |
ք. Ստեփանակերտ Տիգրան Մեծի 27 |
-- |
71. |
7071 |
«Մեղվաբռւծական» ՊՁ |
Ասկերանի շրջան |
ԲԱԲ
|
72. |
7072 |
«Մարտռւնռւ թռչնաբուծական ֆաբրիկա» ՊՁ |
ք.Մարտունի |
ԲԱԲ |
Նյութատեխնիկական մատակարարում |
||||
73. |
7073 |
«Արցախագրոսպասարկում»ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 62 |
ԲԱԲ |
74. |
7074 |
ԼՂՀ գյուղնախարարության հանրապե տական մատակարարման բազա ՊՁ |
ք.Ստեփանակերտ Սասունցի Դավթի 16 |
-- |
75. |
7075 |
ԼՂՀ «Արցախնյութռեսուրս» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Սասունցի Դավթի 16 |
ԲԱԲ |
76. |
7076 |
ԼՂՀ «Արցախնավթամթերք» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Առաքելյան 10 |
-- |
77. |
7077 |
Ստեփանակերտի «Երկսևմետ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
--
|
78. |
7078 |
Ասկերանի «Շրջագրոսպասարկում» ՊՁ |
Ասկերանի շրջան գ.Բերքաձոր |
-- |
79. |
7079 |
Մարտակերտի «Շրջագրոսպասարկում» ՊՁ |
ք.Մարտակերտ |
-- |
80. |
7080 |
Մարտունու «Շրջագրոսպասարկում» ՊՁ |
ք.Մարտունի |
-- |
81. |
7081 |
Շուշիի «Շրջագրոսպասարկում» ՊՁ |
ք.Շուշի |
--
|
82. |
7082 |
Հադրութի «Շրջագրոսպասարկում» ՊՁ |
ք. Հադրութ |
--
|
Կոմունալ տնտեսություն |
||||
83. |
7083 |
«Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոց» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Կնունյանց 25 |
ԲԱԲ |
84. |
7084 |
«Ստեփանակերտի լվացքատուն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Կույբիշևի 1 |
-- |
85. |
7085 |
«Ստեփանակերտի ծիսական ծառայություններ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Զորգեի 6 |
-- |
86. |
7086 |
«Ստեփանակերտի ջրմուղկոյուղի» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Տիգրան Մեծի 40 |
-- |
87. |
7087 |
«Ստեփանակերտի ջերմային տնտեսություն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Երևանյան 7 |
ԲԱԲ |
88. |
7088 |
«Արցախգազարդ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ |
ԲԱԲ
|
89. |
7089 |
«Ստեփանակերտի շինվերանորոգում» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Պավլովի 1 |
ԲԱԲ |
90. |
7090 |
«Ասկերանի կոմունալ տնտեսություն» ՊՁ |
ք.Ասկերան |
ԲԱԲ |
91. |
7091 |
«Մարտակերտի կոմունալ տնտեսություն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Ազատամարտիկների 119 |
ԲԱԲ |
92. |
7092 |
«Մարտունու կոմունալ տնտեսություն» ՊՁ |
ք.Մարտունի |
ԲԱԲ |
93. |
7093 |
«Շուշիի շինվերանորոգում» ՊՁ |
Հեքիմյան 43 |
-- |
94 |
7094 |
«Շուշիի կոմունալ տնտեսություն» ՊՁ |
ք.Շուշի, Մադաթովի 1 |
--
|
95. |
7095 |
«Հադրութի կոմունալ տնտեսություն» ՊՁ |
ք.Հադրութ գ.Այգեստան |
ԲԱԲ |
96. |
7096 |
«Ստեփանակերտի ավտոտեխսպասարկում» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Խանին բաղի տեղամաս |
-- |
Առողջապահություն |
||||
97. |
7097 |
«Ստոմատոլոգիա» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Մանուկյան 9 ա |
ԲԱԲ |
98. |
7098 |
ԼՂՀ «Արցախդեղագործություն» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Թումանյան 107 |
-- |
Զբոսաշրջություն |
||||
99. |
7099 |
ԼՂՀ «Արցախտուրիզմ» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Երևանյան 18 |
-- |
Մշակույթ և սպորտ |
||||
100. |
7100 |
ԼՂՀ «Կինոտեսամիավորում» ՊՁ |
ք.Ստեփանակերտ Սասունցի Դավթի 3 |
-- |
101. |
7101 |
«Ասկերանի շրջանային կինոտեսա-միավորում» ՊՁ |
ք.Ասկերան |
-- |
102. |
7102 |
«Մարտակերտի շրջանային կինոտեսամիավում» ՊՁ |
ք.Մարտակերտ Ազատամարտիկների 95 |
-- |
103. |
7103 |
«Մարտունու շրջանային կինոտեսա-միավորում» ՊՁ |
ք.Մարտունի |
-- |
104. |
7104 |
«Հադրութի շրջանային կինոտեսա-միավորում» ՊՁ |
ք.Հադրութ |
-- |
*** ԼՂՀ «Արցախէներգո» ՊՁ «Թարթառի հէկ» ԴՁ-ը սեփականաշնորհել միջազգային մրցույթով՝ ծրագրի իրագործման վերջին փուլում: