Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունըհաստատելու մասին

 

Ընդունված է 2017 թվականի

մայիսի 31-ին

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. հունիսի 10

Ստեփանակերտ

ՀՕ-7-Ն

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Oրենք) 9-րդ հոդվածի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2016 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր):

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը»:

Ծրագրի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում չընդգրկված, ինչպես նաև ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման Օրենքով սահմանված ձևերով»:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, Ծրագրում լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:

Պետական գույքի սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է Օրենքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 511 որոշմամբ հաստատված «Պետական գույքի կառավարման հայեցակարգի», պետական գույքը մասնավորեցնելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների և պետական գույքի կառավարումն իրականացնող մարմնի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) հրամանների համաձայն:

Պետական գույքի և հողամասի մասնավորեցման ու օտարման գործարքներով կատարած կանխատեսումների և նախորդ տարիներին կնքած պայմանագրերով հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա միջոցների չափի հիման վրա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից (մասնավորեցումից) մուտքերը սահմանվել են 20 000 000 ՀՀ դրամ:

Կատարողականը արձանագրվել է 47 173 058 ՀՀ դրամ, ինչը կազմում է սահմանված պլանի 235,9 տոկոսը, այդ թվում՝ մասնավորեցման պայմանագրերով 7 591 075 ՀՀ դրամ, իսկ առուվաճառքի (օտարման) պայմանագրերով` 39 581 983 ՀՀ դրամ, որոնք ամբողջությամբ մուծվել են պետական բյուջե: Նշված մուտքերում ներառված են պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարած սուբյեկտների մասով հաշվարկված 575 145 ՀՀ դրամ տուգանքները:

Փակ բաժնետիրական ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման գործարքներից առաջացած 5 962 300 ՀՀ դրամ գումարը, համաձայն գործող օրենսդրության պահանջների, ամբողջությամբ փոխանցվել է սեփականատերերին:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Աշխատակազմը շարունակել է Ծրագրի ցանկում մնացած 14 ընկերությունների ակտիվների վիճակի ուսումնասիրման աշխատանքները՝ ուղղված տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով դրանցում ներդրումների ներգրավման հնարավորությունների վերհանմանը, ինչպես նաև Ծրագրում դրանց հետագա մնալու նպատակահարմարության հարցի սահմանված կարգով ընթացքավորմանը:

 

2.2. «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ կիսավեր օբյեկտ, որի գնահատված արժեքը կազմել է 15 000 000 ՀՀ դրամ: Օբյեկտի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0,2096 հա մակերեսով հողամասը, գործող օրենսդրության համաձայն, մասնավորեցման սուբյեկտին է օտարվել 885 560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որն ամբողջությամբ մուտքագրվել է պետական բյուջե:

Կնքված մասնավորեցման պայմանագրով գնորդն ընդհանուր առմամբ ստանձնել է տարաժամկետ կատարման հետևյալ պարտավորությունները`

1) 30 000 000 ՀՀ դրամի չափով ներդրում, կամ մասնավորեցված գույքի գնահատված արժեքի 200,0 տոկոսը, այդ թվում` 15 000 000 ՀՀ դրամ ներդրում հաշվետու ժամանակաշրջանում.

2) 7 նոր աշխատատեղերի ստեղծում:

 

2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրի ցանկում ընդգրկված Մարտակերտի «Գիտակ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև նախորդ Ծրագրի ցանկում ընդգրկված երկուսը` Ասկերանի և Հադրութի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ընկերությունները, գտնվում էին լուծարման ընթացքում:

 

2.4. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է մասնավորեցման (օտարման) սուբյեկտների ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ, ինչը մշտապես դիտարկվում և վերահսկվում է Աշխատակազմի կողմից:

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է վերահսկողության ներքո գտնվել 20 մասնավորեցման (օտարման) սուբյեկտների գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պարտավորությունը ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով կազմել է համապատասխանաբար 2 332 700 000 ՀՀ դրամ և 114 աշխատատեղ:

Նույն ժամանակահատվածում Աշխատակազմի վերահսկողությունից հանվել են թվով յոթ մասնավորեցման (օտարման) սուբյեկտներ, որոնցից հինգը՝ պայմանագրային պարտավորությունների ժամկետն ավարտվելու և դրանք ամբողջությամբ կատարելու, մեկը՝ պայմանագրային պարտավորությունները վաղաժամկետ լրիվ կատարելու, մեկն էլ երկկողմանի համաձայնությամբ պայմանագրի լուծման ու 4 500 000 ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող մասնավորեցված օբյեկտի նկատմամբ պետության սեփականության իրավունքի վերականգնման հիմքով:

Նշված սուբյեկտների ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները ներդրումների մասով կազմել են 651 237 400 ՀՀ դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով՝ 20 աշխատատեղ: Փաստացի կատարողականը կազմել է 652 877 687 ՀՀ դրամ և յոթ աշխատատեղ կամ ստանձնածի համապատասխանաբար 100,3 և 35,0 տոկոսը:

Սոցիալական երաշխիքների թերակատարման պատճառ է հանդիսացել մասնավորեցման սուբյեկտ՝ «Արզի-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ստանձնած 184 237 400 ՀՀ դրամ ներդրումների իրականացման և 13 աշխատատեղերի ապահովման պարտավորությունների ընդհանրապես չկատարումը:

Պայմանագրային պարտավորություններն ավարտած և վերահսկողությունից հանված մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են աղյուսակ N 1-ում:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր պայմանագիր է կնքվել մեկ սուբյեկտի հետ, որի պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն հաշվետվության 2.2-րդ բաժնում:

Միևնույն ժամանակ Աշխատակազմի կողմից ստուգվել է հաշվետու ժամանակաշրջանի համար պարտավորություններ ստանձնած թվով 8 սուբյեկտների աշխատանքների կատարման ընթացքը: Ընդհանուր պարտավորությունները ներդրումների և սոցիալական երաշխիքների ապահովման մասով նույն ժամանակահատվածի համար կազմել են համապատասխանաբար 96 350 000 ՀՀ դրամ և 22 աշխատատեղ:

Արձանագրված ընդհանուր կատարողականը հետևյալն է.

1) ներդրումներ՝ 83 453 900 ՀՀ դրամ, կամ ստանձնածի 86,6 տոկոսը.

2) աշխատատեղեր՝ չեն ստեղծվել կամ պարտավորությունը թերակատարվել է 100 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորություններ ունեցող մասնավորեցման (օտարման) սուբյեկտների վերաբերյալ արձանագրված կատարողականի և թերացումների մասին տեղեկությունները՝ ըստ օբյեկտների և մասնավորեցման ձևերի, ներկայացված են N 2 աղյուսակում:

Հաշվետու տարվա վերջի դրությամբ Աշխատակազմի վերահսկողության ներքո մնացել է 14 սուբյեկտների մասնավորեցման (օտարման) գործերի ընթացքը, որոնց ստանձնած ընդհանուր պայմանագրային պարտավորությունները կազմել են՝

1) ներդրումներ՝ 1 711 500 000 ՀՀ դրամ.

2) սոցիալական երաշխիքներ՝ 101 աշխատատեղ:

 

2.5. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործառույթների մասով Աշխատակազմի կողմից և ընդդեմ Աշխատակազմի հայցապահանջներ չեն ներկայացվել, դատական կարգով պայմանագրեր չեն լուծվել:

 

 

Աղյուսակ N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

(հազ. ՀՀ դրամ)

 

Հ/հ

Ծած-

կա-

գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրու-

թյունը

 

Մասնա-վորեցման ձևը

Գնահատ-

ված արժեքը

(այդ թվում՝ հողա-

մասի արժեքը)

Վաճառքի գինը (այդ թվում՝ հողա-

մասի կադաս-

տրային արժեքը)

Մուծված է պետական բյուջե

Ներդրում-

ների կատարման ժամկետը

Ներդրումային պարտավորութ-

յունները

Սոցիալական երաշխիքները

Գնորդի անվանումը

Հայտա-

րարված

Փաստացի

Հայտա-

րարված

Փաստացի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

1.

6078

Շենքեր և շինություններ,

ԼՂՀ ք. Շուշի, «Իսայի աղբյուր» տեղամաս

N 795-Ա 15.11.2013թ.

անհատույց տրամա-

դրում

13200,0

850,0

850,0

30.12.2016թ.

400000,0

538372,1

-

-

«ԻՍԱԲՈՒԼԱՂ» ՍՊԸ

2.

8016

Նախկին կոնդենսատորների գործարանի կիսավեր շենք,

ԼՂՀ Մարտունու շրջան, ք. Ճարտար

N 348-Ա 03.06.2014թ.

անհատույց տրամա-

դրում

3925,0

-

-

30.12.2016թ.

30000,0

72998,6

-

-

«Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամ

3.

8112

Ավտոտնակ, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան փողոց N 14/9

N 606-Ա 19.09.2015թ.

ուղղակի վաճառք

10000,0

2000,0

2000,0

30.12.2019թ.

15000,0

15744,2

3

3

Ֆիզիկական անձ

Վագիֆ Հարությունյան

4.

6272

Անասնաշենք, ԼՂՀ Քաշաթաղի շրջան, Արտաշավի համայնքի

Բերձոր-Արտաշավ ավտոճանապարհի ձախակողմյան հատված

N 391-Ա 24.06.2014թ.

անհատույց տրամա-

դրում

19300,0

188,1

188,1

30.12.2016թ.

20000,0

22361,8

2

2

Ֆիզիկական

անձ

Կարեն Սարգսյան

 

 

Ընդամենը՝

 

 

46425,0

3038,1

3038,1

 

465000,0

649476,7

5

5

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

5.

7061/3

Վարչական շենք, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Այգեստան

N 414-Ա 03.07.2014թ.

ուղղակի վաճառք

750,4

630,0

630,0

30.12.2015թ.

2000,0

3401,0

2

2

Անհատ ձեռնար-

կատեր Համբարձում Բարսեղյան

 

 

Ընդամենը՝

 

 

750,4

630,0

630,0

 

2000,0

3401,2

2

2

 

ՕՏԱՐՈՒՄ

6.

 

Շենքեր և շինություններ, ԼՂՀ ք. Մարտակերտ,

Մ. Խորենացու փողոց N 11բ

N 293-Ա 24.05.2013թ.

անհատույց տրամա-

դրում

4500,0

485,0

485,0

01.07.2018թ.

184237,4

-

13

-

«Արզի Գրուպ» ՍՊԸ

7.

 

«Կենտրոնական ավտոկայան»

ՓԲԸ բարձր անցունակության ՊԱԶ-3206-10 ավտոբուսներ

N 407-Ա 19.06.2012թ.

ուղղակի վաճառք

22000,0

22000,0

22000,0

30.07.2016թ.

-

-

-

-

«ԳԼՈԲԱԼ-ՏՐԱՆՍ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ`

 

 

26500,0

22485,0

22485,0

 

184237,4

-

13

-

 

 

 

ԱՄԲՈՂՋԸ՝

 

 

73675,4

26153,1

26153,1

 

651237,4

652877,9

20

7

 

 

 

 

Աղյուսակ N 2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԵՎ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՁԵՎԵՐԻ

 

(հազ. ՀՀ դրամ)

 

Հ/հ

Ծած-

կա-

գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

Գնա-

հատ-

ված արժեքը

Վաճառ-

քի գինը

Մուծված է պետ. բյուջե

Գնորդի անվանումը

Մասնա-

վորեց-

ման ձևը

Պարտա-

վորութ-

յունների ավարտ-

ման ժամկետը

Հաշվետու ժամանակաշրջանի

ԼՂՀ կառավա-

րության որոշումը

Պայմանա-

գիրը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատա-

տեղերը

Հայտա-

րարված

Փաստացի կատար-

ված

Հայտա-

րարված

Փաստացի կատար-

ված

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ

«ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

1.

6220

Կիսավեր շենք, ԼՂՀ ք. Շուշի, Ղազանչեցոց փողոց N33

1353,9

1353,9

1353,9

«Դղյակ» ՍՊԸ

ուղղակի վաճառք

01.07.2016թ.

10000,0

16097,5

-

-

N 124-Ա 27.03.2007թ.

N 935 18.05.2007թ.

2.

8087

Նախկին առողջարա նային համալիրի կիսավեր շենք, ԼՂՀ ք. Շուշի, Մոսկովյան փողոց N12

37991,3

3036,5

3036,5

«Ամարաս Ինվեստ» ՍՊԸ

անհա-

տույց տրամա- դրում

01.07.2016թ.

20000,0

-

-

-

N 520-Ա 24.08.2010թ.

N 1085-Ա 13.09.2010թ.

3.

8110

Վարչական

շենք, ԼՂՀ ք. Մարտունի

Ա. Արզումանյան փողոց N7

6000,0

2000,0

2000,0

Ֆիզիկական անձ

Անատոլի Բաբայան

ուղղակի վաճառք

01.12.2016թ.

10000,0

-

3

-

N 926-Ա 25.12.2013թ.

N 1161 07.02.2014թ.

4.

8113

Վարչական շենք, ԼՂՀ ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փողոց N72 շենք, 2-րդ հարկ

4500,0

1000,0

1000,0

«ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐ» ՍՊԸ

ուղղակի վաճառք

30.12.2018թ.

5000,0

5000,0

-

-

N 798-Ա 30.11.2015թ.

N 1169 18.12.2015թ.

5.

8114

Լողավազան,

ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա

3-րդ նրբանցք N35/2գ

15000,0

885,6

885,6

«ՀՐԱՏ» ՍՊԸ

անհա-

տույց տրամա- դրում

30.12.2017թ.

15000,0

19700,7

-

-

N 584-Ա 30.09.2016թ.

N 1170 21.10.2016թ.

Ընդամենը՝

64845,2

8276,0

8276,0

 

60000,0

40798,2

3

 

 

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

6.

9006

Վարչական շենք և շինություններ, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փողոց N20/1

67700,0

12664,0

12664,0

«Շինվեր-Պլյուս» ՍՊԸ

ուղղակի վաճառք

30.12.2019թ.

6000,0

42655,7

-

-

N 793-Ա 26.11.2014թ.

N 1166 29.12.2014թ.

7.

7128/2

Նախկին երկաթբետոնե արտադրամասի շենքեր և շինություններ, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Բաղրամյան փողոց N10/1

19100,0

1925,0

1925,0

«Նոր Ուղի» ՍՊԸ (Նախկին «Կովկաս» ՍՊԸ)

ուղղակի վաճառք

30.12.2016թ.

10350,0

-

14

-

N 89-Ա 06.03.2012թ.

N 123-ՈՒՎ 29.03.2012թ.

Ընդամենը՝

86800,0

14589,0

14589,0

 

16350,0

42655,7

14

 

 

 

ՕՏԱՐՈՒՄ

8.

-

Ոչ բնակելի տարածք, ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Ն. Ստեփանյան փողոց N9/25

22000,0

11000,0

11000,0

անհատ ձեռնարկա-

տեր Վաղարշակ Արզումանյան

ուղղակի վաճառք

30.12.2016թ.

20000,0

-

5

-

N 639-Ա 19.09.2013թ.

N 257 06.06.2014թ.

ԸՆԴԱՄԵՆԸ՝

22000,0

11000,0

11000,0

 

20000,0

-

5

-

 

 

ԱՄԲՈՂՋԸ՝

173645,2

33865,0

33865,0

 

96350,0

83453,9

22

-