ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
25 ապրիլի 2022

Ապրիլի 25-ին կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։

Օրակարգում ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։

Օրենքների նախագծերը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ Բաղդասարյանը։

Հիմնական զեկուցողի փոխանցմամբ ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն սահմանել օրենքով, ինչպես նաև հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունն օրենքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխությունների և նոր կարգավորումների սահմանումը։

Պատգամավորների հնչեցրած առաջարկություններն ընդունվել են հեղինակի կողմից և քննարկման արդյունքում կներառվեն վերջնական տարբերակում։

Օրենքների նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը և դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

ԼՈՒՐԵՐ