ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած օրակարգով.
1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ)
|
2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
17 փետրվարի 2022թ.
ք. Ստեփանակերտ
ՆՈ – 17 - 7