ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած օրակարգով.
1. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին», հիմնական զեկուցող՝ Ա Թովմասյան:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
08 նոյեմբերի 2021թ.
ք. Ստեփանակերտ
ՆՈ – 12 - 7