ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի հունիսի 29-ին, ժամը 11:00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով.
1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան):
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
28 հունիսի 2021թ.
ք. Ստեփանակերտ
ՆՈ - 10 - 7