ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ     2020 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 09.00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով հետևյալ հարցը.

«Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյան):

        

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                   Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

12  հոկտեմբերի 2020թ

ՔՍտեփանակերտ

ՆՈ-05-7