ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ  Ը

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

            Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի  և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2020 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստարջան` պատգամավորների սահմանած օրակարգով.

1   Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին (Զեկուցող՝ ԱՀ ֆինանսների  նախարար Վահրամ Բաղդասարյան)

2. «Հաշվեքննիչ պալատի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝  պատգամավոր  Արամ Գրիգորյան)

3. «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-011-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (Զեկուցող՝ ԱԺ նախագահ Ա. Թովմասյան)

4. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը  (Զեկուցող՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան)

5. Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում  (Զեկուցող՝  Խորհրդի նախագահ Արսեն  Առստամյան)

 

 

Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ`                                      Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

26  հունիսի 2020թ.

Ք. Ստեփանակերտ

ՆՈ-02-7