Ընդունված է 2022 թվականի
մարտի 30-ին
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետա-դրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ.
«ժա) 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձա-զերծված պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետու-թյան և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև բարեգործական և (կամ) մարդասիրական կազմակերպությունների կողմից՝ ֆիզի-կական և իրավաբանական անձանց՝ որպես աջակցություն (բացառությամբ՝ փոխհատու-ցումների):»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. ապրիլի 1
Ստեփանակերտ
ՀՕ-11-Ն