«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

                                                                                        Ընդունված է 2022 թվականի       

                                                                                                 մարտի 30-ին

 

 

   «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասում «23 տարին» բառերը փոխարինել «26 տարին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասում «23 տարեկան» բառերը փոխա-րինել «26 տարեկան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «` հինգ տարվա ընթացքումբառերը և երկրորդ նախադասությունը:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «արժեքը» բառից հետո լրացնել «կամ զինծառայողի անձնական գործակիցը» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածում`

 1) 12-րդ մասում «2020 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվա-կանի հունվարի 1-ը» բառերով, «կարող է վերսկսվել» բառերը փոխարինել «վերսկսվում է» բառերով, իսկ «2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը՝ «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մաս.

«15. Եթե անձը մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրա-պետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառելու մասին՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հանձնա-ժողովի որոշումը, ապա նրան վճարվում են նաև կենսաթոշակի իրավունքը ծագելու օրվանից չստացած կենսաթոշակի գումարները, սակայն ոչ ավելի վաղ, քան 2020 թվականի հոկտեմբերի 1-ից::

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի, որի գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի տեսակը հաշմանդամության զինվորական կենսաթոշակի փոխելու դիմումը մերժվել է զինվորական ծառայության հետ հաշման-դամության (հիվանդության, խեղման) պատճառական կապը զինվորական ծառայու-թյունից սահմանված կարգով արձակվելուց հինգ տարի հետո սահմանելու (որոշելու) հիմքով, ապա հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է (կենսաթո-շակի տեսակը փոխվում է)՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը.

2) դիմելու օրվանից, եթե անձը կրկին դիմում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո:

 

 

       ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      

       ՆԱԽԱԳԱՀ՝                                                                  

                                                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ                                              

 

       2022 թ. ապրիլի 1

       Ստեփանակերտ

       ՀՕ-7-Ն