Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի, ինչպես նաև արտադրված ածխաթթու գազի ծավալների հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում
1) 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, , եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:».
2) 2-րդ կետը լրացնել նոր պարբերություններով.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններ մուծված և իրացվող` շրջակամիջավայրինվնասպատճառողապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`
1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.
2) իրացված ապրանքի արտադրությունումօ գտագործված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:
Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:
Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իր ացնողները և արտադրող իրացնողները:».
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան:»:
Հոդված 3.Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «ամսվա 20-ը» բառերը փոխարինել «ամսվա 15-ը» բառերով.
2) 1-ին կետից հանել «իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը,» բառերը.
3) 2-րդ կետից հանել «, իսկ տարեկան վճարները` մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ» բառերը:
Հոդված 4. Oրենքը լրացնել 11.1-ին, 11.2-րդ և 12.1-ին հոդվածներով.
«Հոդված 11.1.Վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները
1. Վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:
2. Հարկային կամ լիազոր մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմիններ կայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:
3. Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին՝ գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:
Հոդված 11.2. Վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների
հաշվառման կարգը
1. Բնօգտագործման վճար վճարող հանդիսացող ջրօգտագործողները ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում տեղադրում և շահագործում են հաշվիչ (չափիչ) սարքեր, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճարվճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
2. Բնօգտագործման վճար վճարող ջրօգտագործողները հանքային ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`
1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրսեկողջրախողովակի (այսուհետ՝ առաջնային խողովակ) վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված յուրաքանչյուր խողովակի վրա տեղադրում են ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր.
3) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված կամ միացված լինելու դեպքում մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում տեղադրում են գազաչափ:
Սույն կետում նշված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը և գազաչափերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են կնքման հարկային և լիազոր պետական մարմինների կողմից: Արդյունահանված պաշարների ծավալների տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու ժամկետներում արձանագրվում են հարկային մարմնի և վճար վճարողի ներկայացուցիչների համատեղ ակտով:
Հոդված 12.1 Վճարների պարտավորությունների հաշվառումը
1.Վճարների պարտավորությունների (վճար, տույժ, տուգանք) հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: :
2.Վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև վճարողին տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում վճարների պարտավորությունների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Վճարների պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման ամսաթվից:
4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետուժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված վճարողի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրը: Հաշվարկ-հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ վճարողի լուծարման կամ ֆիզիկական անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հաշվարկ-հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություն, իսկ մյուսները` ճշտված հաշվարկ-հաշվետվություն:
5. Վճարողի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, եթե այդ հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը վճարողը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Վճարողի կողմից միջանկյալ և (կամ) լուծարային հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հաշվարկ-հաշվետվություններ, որոնք չեն համարվում ճշտված հաշվարկ- հաշվետվություններ:
6. Ֆիզիկական անձի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվարկ-հաշվետվություններ, և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները համարվում են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ:
7. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են առկա վճարների պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` վճարի գումարները, տույժերը, տուգանքները:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր լրացված 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ վճարի հաշվարկված ընդհանուր գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Սույն կետով սահմանված տուգանքի հաշվարկումը դադարում է տվյալ վճարի հաշվարկ-հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու պահից կամ տվյալ վճարի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը ներառող ստուգման ավարտից:».
2) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների նկատմամբ նշված 15-օրյա ժամկետում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակնշված 15-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:».
3) 9-րդկետի «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետը «արտանետելու համար վճարի» բառերից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն oրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և է կոնոմիկայինախարարությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակամիջավայրի և բնական ռեսուրսների վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ:»:
Հոդված 8.Օրենքիուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
15 նոյեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-53-Ն