Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է հայտարարություն

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը։
Նիստին ներկա էր ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր:
Որպես հիմնական զեկուցող հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Օրակարգային հարցը նախօրոք քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Դավիթ Գալստյանը, Մետաքսե Հակոբյանը և Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Հաջորդիվ խորհրդարանը 29 կողմ ձայնով ընդունել է հայտարարությունը։