21 մարտի 2022
21 մարտի 2022
Մարտի 21-ին ԱՀ ԱԺ պատգամավորները ՀՀ խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության հրավերով մասնակցել են «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումներին։
ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանն իր ելույթում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին, նոր մարտահրավերներին, անվտանգային խնդիրներին։
«Արցախի սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ամրապնդման և 10 օր տևած հումանիտար ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հարցերը անպայման պետք է ներառվեն քաղաքական հարցերի օրակարգում և դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակությունը, առաջարկված գաղափարները պետք է գործողությունների ծրագիր դառնան պատկան մարմինների համար»,- իր խոսքում շեշտել է ԱՀ խորհրդարանի պատգամավորը։
Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանը կարևորել է խորհրդարանական համագործակցության հարթակի, միջխորհրդարանական կապերի նպատակային օգտագործումը։