ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Ազգային ժողովում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողների հետ
16 մարտի 2022

Մարտի 16-ին  ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանում արտադրական փորձուսուցում անցնող  ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հետ։

Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը ներկայացրել է ԱՀ խորհրդարանների գործունեությունը՝ սկսած Գերագույն խորհրդի ձևավորումից մինչև 7-րդ գումարման  Ազգային ժողով։

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը խոսել է  ԱՀ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, անդրադարձել Արցախում տիրող  իրավիճակին, արտաքին քաղաքական և բանակցային գործընթացներին, Ադրբեջանի կողմից իրականացվող հակահումանիստական և հայատյաց քաղաքականությանը։

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պարզաբանումներ է տվել ուսանողների առաջադրած հարցերին։

ԼՈՒՐԵՐ