Ընդունված է 2001թ. հոկտեմբերի 1-ին
Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «բ»”կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար.»”:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում «հաշվարկում են»”բառերը փոխարինել «հաշվարկում են սույն օրենքին համապատասխան»” բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետում «Ձկնաբուծական»”բառը փոխարինել «Ձկնաբուծական և խեցգետնա-բուծական»”բառերով.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
“«3. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտակար հանածոների մարված պաշարների ծավալների հիման վրա:
Ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալների հիման վրա:
Սույն օրենքով պինդ օգտակար հանածոյի պաշարների մարված ծավալ է համարվում հաշվետու ժամանակահատվածում պինդ օգտակար հանածոյի արդյունահանված և արդյունահանման ընթացքում ընդերքում կորսված պաշարների ծավալների հանրագումարը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Սույն օրենքով ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը:
Սույն օրենքով հանքային ջրերի արդյունահանված պաշար է համարվում հաշվետու ժամանակահատվածում հորատանցքից (աղբյուրից) երկրի մակերևույթ դուրս եկած (արտամղված) ջրի ծավալը, բացառությամբ տեխնոլոգիական անխուսափելի կորուստների:
Ըստ օգտակար հանածոների առանձին տեսակների և առանձին հանքավայրերի՝ բնօգտագործման վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:»”.
գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
“«4. Անտառանյութի օգտագործման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամա-նակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա:
Մնացած կենսապաշարների համար վճարը հաշվարկվում է օգտագործված պաշարների ծավալների հիման վրա՝ սույն օրենքին համապատասխան, և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ՝ մինչև կենսապաշարների տեղափոխումը:»”:
Ընդունվել է 2001թ. հոկտեմբերի 1-ին
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
“«Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին»” Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:»”:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
ա) վերնագրում «հաշվետվությունների»”բառը փոխարինել «հաշվարկ-հաշվետվությունների»” բառակապակցությամբ.
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Վճարողների կողմից վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ տարեկան հաշվետվությունները՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները սույն կետով սահմանված ժամկետներին հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:»”.
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
“«2. Վճարողները հաշվարկված եռամսյակային վճարները վճարում են յուրաքանչյուր եռամսյակ՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ, իսկ տարեկան վճարները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող երրորդ ամսվա 1-ը:»”:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
“«4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կար-գով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:»”:
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետում «0.25 տոկոսի չափով»”բառերը փոխարինել «0.2 տոկոսի չափով»” բառե-րով:
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների, ստուգ-ման արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) վճարման օբյեկտի գծով վճարի գումարի նկատմամբ՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:»”.
գ) 4-րդ կետում «հարկային մարմին ներկայացվող հաշվարկը, ինչպես նաև լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունները»” բառերը փոխարինել «հարկային և լիազոր մարմին-ներ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները»” բառերով.
դ) 6-րդ կետի առաջին մասում «հաշվետվություններում և հաշվարկներում»”բառերը փոխարինել “«հաշվարկ-հաշվետվություններում»” բառակապակցությամբ.
ե) 9-րդ կետում “«հաշվետվություններ, հաշվարկներ»” բառերը փոխարինել “«հաշվարկ-հաշվետվություններ»” բառակապակցությամբ:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 հոկտեմբերի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 167