Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի
Բարսեղյան Լյուդմիլա Անուշավանի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 21.07.1950
Կուսակցություն. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Խմբակցություն. «Ժողովրդավարություն»

Ծնվել է 1950թհուլիսի 21-ին Ստեփանակերտում:

1975-1980թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի «Տարրական ուսուցման մանկավարժություն և մեթոդիկա» ֆակուլտետում:

1975-1978թթ.՝ Ստեփանակերտի հ.5 միջնակարգ դպրոցի ավագ պիոներ-ջոկատավար

1978-1979թթ.՝ Ստեփանակերտի հ.10 միջնակարգ դպրոցի դասվար

1979-1982թթ.՝ Ստեփանակերտի Պիոներների և դպրոցականների տան տնօրեն

1979-1982թթընտրվել է կոմերիտմիության երկու համագումարների պատգամավոր:

1982-1987թթ.՝  ԼՂ լուսավորության աշխատողների, բարձրագույն դպրոցի և գիտական հիմնարկների արհմիության մարզկոմի քարտուղար

1987-1993թթ.՝ կրթության քաղաքային բաժնի  դպրոցական տեսուչ

1993թսեպտեմբեր -  2015թմայիս՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն

2015թմարտ ընտրվել է «Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ:

2005թհունիսի 19-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր:

2010թմայիսի 23-ին վերընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր:

Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2015թմայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր` համամասնական ընտրակարգով Արցախի ժողովրդավարական կուսակցության ցուցակով:

Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:

Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:

ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ունի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 63-Ա հրամանագիր, 04.10.2012թ.):      

Ամուսնացած  է, ունի երեք զավակ:  

Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.) և «Մայրական երախտագիտություն» մեդալներով: