ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
08 մարտի 2022

Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր,կանայք

Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ:

Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը:

Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել մեզ պատուհասած ծանր փորձությունները։

Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:

Սիրելի´ մայրեր

Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։

Սիրելի´ քույրեր ու դուստրեր

Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը:

Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առիթով։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր,

ԼՈՒՐԵՐ