ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
04 մարտի 2022

Մարտի 4-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել։

Օրակարգում ընդգրկված էր ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա Հակոբյանը։

Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնել ռազմական ամբիոններ։ Վերջիններիս գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը։

Նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։

Նախագծերի փաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

ԼՈՒՐԵՐ