Ընդունված է 2022 թվականի
փետրվարի 2-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 40-րդ հոդվածի 11-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
«12) տալիս է համայնքում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող խաղային ավտոմատների ու մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող սննդի առևտրի ավտոմատների, բանկոմատների, տերմինալների տեղադրման թույլտվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022թ. փետրվարի 28
Ստեփանակերտ
ՀՕ-4-Ն