«Տեղական տուրքերի եվ վճարների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2022 թվականի

    փետրվարի 2-ին       

     

 

  «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ՝ Օրենք) տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 7-րդ հոդվածի «ժ» ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:

 

Հոդված 2 Օրենքի 7-րդ հոդվածի «ժդ» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետ

«ժե) համայնքի տարածքում մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների, բանկոմատների, տերմինալների տեղադրման թույլտվության համար:

 

Հոդված 3 Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Տեղական տուրքերի դրույքաչափերը

 

1 Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

1) հիմնական օբյեկտների համար՝

ա. մինչև 20 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար` մինչև 5000 դրամ.

բ. 20 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 300 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հասարակական, արտադրական և այլ նպատակային  նշանակության օբյեկտների համար` մինչև 10 000 դրամ.

գ. 300 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 500 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 500 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հասարակական, արտա-դրական և այլ նպատակային  նշանակության օբյեկտների համար՝ մինչև 20 000 դրամ.

դ. 500 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 1000 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 50 000 դրամ.

ե. 1000 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 2000 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 70 000 դրամ.

զ. 2000 քառակուսի մետրից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև  100 000 դրամ.

2) ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչև 2000 դրամ.

բ. 20 քառակուսի մետրից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների հա-մար՝ մինչև 4000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահ-մանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփո-խություն` տեղական տուրքը սահմանվում է մինչև 2000 դրամ.

2) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակա-ռույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 3000 դրամ:

4. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 25 000-150 000 դրամ:

 5. Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օբյեկտի համար՝

1) հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 200 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 0-3000 դրամ.

բ. 200-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար`

- մինչև 18 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող հիմնական շինությունների ներսում՝ 0-4000 դրամ.

- 18 քառակուսի մետրից ավելի՝ մինչև 80 քառակուսի մետր ներառյալ ընդհանուր մակերես ունեցող շինությունների ներսում՝ 4000-8000 դրամ.

- 80 քառակուսի մետրից ավելի ընդհանուր մակերես ունեցող շինությունների ներսում՝ 8000-12 500 դրամ.

2) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 200 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 0-4000 դրամ.

բ. 200-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար՝ 2000-6000 դրամ:

6. Համայնքի տարածքում`

1) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար (բացառությամբ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման) տեղական տուրքը սահմանվում է 100-350 դրամ.

2) շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 250-1000 դրամ.

3) մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների, բանկոմատների, տերմինալների տեղադրման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար՝ 100-350 դրամ

4) հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30 000-200 000 դրամ` յուրաքանչյուր օբյեկտի համար.

5) խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվու-թյան համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 20 000- 60 000 դրամ.

6) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրա-մասային և լքված բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ.

7) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերի խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-5000 դրամ:

7. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝ 20 000-50 000 դրամ:

8. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար տե-ղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

1) առևտրի օբյեկտների համար` 0-10 000 դրամ.

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 2500-12 500 դրամ.

3) բաղնիքների (սաունաների) համար` 7500-25 000 դրամ.

4) խաղատների կազմակերպման համար` 12 500-250 000 դրամ.

5) շահումով խաղերի կազմակերպման համար` 62 500-75 000 դրամ.

6) վիճակախաղերի կազմակերպման համար` 12 500-25 000 դրամ:

     9. Համաքաղաքային կանոններին համապատասխան Ստեփանակերտ քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-4000 դրամ:

 10. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է`

1) ալկոհոլային՝ սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս, արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 500-1500 դրամ.

2) թունդ ալկոհոլային՝ սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս, արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1500-2500 դրամ.

3) այլ արտաքին գովազդի համար` 500-1000 դրամ.

4) դատարկ գովազդային վահանակների համար` 0-500 դրամ:

 11. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-1000 դրամ:

12. Համայնքի տարածքում մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 0-10 000 դրամ` յուրաքանչյուր մեքենայի համար:

13. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝

1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 10 000-20 000 ՀՀ դրամ.

2) հեստապարային ակումբի համար՝ ընթացիկ տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝ 100 000-300 000 ՀՀ դրամ:

 14. Սույն հոդվածով (բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի) սահմանված դրույքաչափերի վերին սահմանները քաղաքային համայնքներում կարող են լինել 1.5, Ստեփանակերտ քաղաքում` 2.0 անգամ ավելի:

15. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը գյուղական համայնքներում հաշվարկվում են 0.4, Ստեփանակերտ քաղաքում` 1.5, իսկ քաղաքային այլ համայնքներում` 1.0 գործակիցների կիրառմամբ:»:

 

Հոդված 4 Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ հոդված

 

«Հոդված 22. Անցումային դրույթներ

 

1. 2022 թվականի համար չեն գործում սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և  11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված սահմանափակումները: Թույլատրվում է մեկական անգամ կատարել տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերի փոփոխություն՝ միայն նվազեցման ձևով։»:

                             

Հոդված 5  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օր-վան հաջորդող օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «գ», «ե», «զ» պարբերությունների և 6-րդ կետի 3-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից, իսկ 1000 քառակուսի մետրից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար մինչև 2023 թվականի հունվարի 1-ը տեղական տուրքը կհաշվարկվի մինչև 70 000 դրամով։

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      

    ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                

                                                                                           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

     2022 թ. փետրվարի 28

     Ստեփանակերտ

     ՀՕ-3-Ն