«Բնապահպանական վերահսկողության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

      

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2013թ. նոյեմբերի 27-ին

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 2006 թվականի մարտի 22-ի ՀՕ-278 օրենքի (այսուհետ` օրենք)  4-րդ հոդվածի «բնապահպանական վերահսկողություն» հասկացությունից հանել «ընդերքի,» բառը, «(արդյունավետ) օգտագործման» բառերից հետո լրացնել «ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության» բառերը, իսկ «բնօգտագործման» և «ծավալների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման)» բառերը:

 

Հոդված  2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 4-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված բնապահպանական միջոցառումների իրականացման համար ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:».

3) 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «վճարներ» և «վճարների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ընդերքօգտագործման վճար հանդիսացող բնօգտագործման վճարների)» բառերը:

 

Հոդված  3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «գ» կետերից հանել   «, օգտակար հանածոների» բառերը:

 

Հոդված  4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

16 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն