Ընդունված է 2006թ. փետրվարի 15-ին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդա-նական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները և դրա հաշվարկ-ման ու գանձման կարգը:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հոդված 2. Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով
բնապահպանական իրավախախտումները
Սույն օրենքի իմաստով կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզիկական անձանց հետևյալ գործողությունները`
1) առանց սահմանված կարգով տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների), կընք-ված պայմանագրերի և դրանցով սահմանված պայմանների խախտմամբ իրականացվող կենսա-պաշարների օգտագործումը.
2) պարարտանյութերի և այլ պատրաստուկների, թունանյութերի չկանոնակարգված օգտա-գործումը, որի հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին.
3) հազվագյուտ, անհետացող և Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց ձվերի, բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողություն-ների կատարումը, որոնք հանգեցնում են այդ կենդանիների թվաքանակի կրճատմանը և ապրելավայրերի վատթարացմանը.
4) օրենսդրությամբ սահմանված որսի և ձկնորսության կատարման կանոնների խախտում-ները.
5) կենդանական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախտումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում կենդանական աշխարհին:
Հոդված 3. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական
աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառ-ված վնասի հատուցման սակագներն են`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ-ների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ա) կաթնասուններ`
լայնականջ ոզնի |
25 000 |
դրամ |
հարավային պայտաքիթ |
25 000 |
դրամ |
մեհելիի պայտաքիթ |
25 000 |
դրամ |
նատերերի գիշերային չղջիկ |
25 000 |
դրամ |
ասիական լայնականջ չղջիկ |
25 000 |
դրամ |
սովորական երկարաթև չղջիկ |
25 000 |
դրամ |
ծալքաշրթունք լայնականջ չղջիկ |
25 000 |
դրամ |
հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ |
25 000 |
դրամ |
կովկասյան մկնիկ |
25 000 |
դրամ |
հարավային ավազամուկ |
25 000 |
դրամ |
անդրկովկասյան գորշ արջ |
1 000 000 |
դրամ |
հարավռուսական խայտաքիս |
100 000 |
դրամ |
կովկասյան ջրասամույր |
500 000 |
դրամ |
կովկասյան անտառակատու |
200 000 |
դրամ |
առաջավորասիական ընձառյուծ |
3 000 000 |
դրամ |
մանուլ |
200 000 |
դրամ |
բեզոարյան այծ |
3 000 000 |
դրամ |
հայկական մուֆլոն |
3 000 000 |
դրամ |
բ) թռչուններ`
վարդագույն հավալուսն |
100 000 |
դրամ |
գանգրափետուր հավալուսն |
100 000 |
դրամ |
մեծ ձկնկուլ |
75 000 |
դրամ |
մեծ սպիտակ տառեխ |
20 000 |
դրամ |
փոքր ձկնկուլ |
75 000 |
դրամ |
տարգալկտուց |
100 000 |
դրամ |
քաջահավ |
75 000 |
դրամ |
սովորական ֆլամինգո |
200 000 |
դրամ |
մոխրագույն սագ |
100 000 |
դրամ |
թշշան կարապ |
200 000 |
դրամ |
կանչող կարապ |
200 000 |
դրամ |
խայտաբղետ բադ |
25 000 |
դրամ |
մոխրագույն բադ |
25 000 |
դրամ |
լայնաքիթ բադ |
25 000 |
դրամ |
մարմարյա մրտիմն |
50 000 |
դրամ |
տուրպան |
25 000 |
դրամ |
սավկա |
50 000 |
դրամ |
սովորական ջրարծիվ |
100 000 |
դրամ |
սովորական կարմիր ցին |
100 000 |
դրամ |
սովորական դաշտային մկնաբազե |
50 000 |
դրամ |
տափաստանային մկնաբազե |
50 000 |
դրամ |
մարգագետնային մկնաբազե |
50 000 |
դրամ |
եվրոպական տյուվիկ |
50 000 |
դրամ |
եվրոպական օձակեր |
75 000 |
դրամ |
եվրոպական տափաստանային արծիվ |
75 000 |
դրամ |
սովորական բլրային արծիվ |
75 000 |
դրամ |
հարավեվրոպական բերկուտ |
150 000 |
դրամ |
սովորական սպիտակապոչ արծիվ |
150 000 |
դրամ |
նախասիական մորուքավոր արծիվ |
250 000 |
դրամ |
սև անգղ |
250 000 |
դրամ |
սովորական սպիտակագլուխ անգղ |
250 000 |
դրամ |
սովորական բալոբան |
250 000 |
դրամ |
եվրոպական միջերկրածովային բազե |
250 000 |
դրամ |
կովկասյան սապսան |
250 000 |
դրամ |
սովորական աղավնաբազե |
50 000 |
դրամ |
սովորական մանրաբազե |
50 000 |
դրամ |
կովկասյան մարեհավ |
50 000 |
դրամ |
կասպիական հնդկահավ |
125 000 |
դրամ |
մոխրագույն կռունկ |
125 000 |
դրամ |
ճախրուկ |
25 000 |
դրամ |
կտցար ոտնացուպիկ |
25 000 |
դրամ |
բզակտուց |
25 000 |
դրամ |
կտցար կաչաղակ |
25 000 |
դրամ |
հայկական արծաթափայլ որոր |
25 000 |
դրամ |
կովկասյան թավոտն բվիկ |
25 000 |
դրամ |
պարսկական կանաչ մեղվակեր |
25 000 |
դրամ |
արևմտյան սև փայտփոր |
25 000 |
դրամ |
արևելյան կարմրագլուխ շամփրուկ |
25 000 |
դրամ |
եվրոպական ալպիական ճայ |
25 000 |
դրամ |
եվրոպական սև ագռավ |
25 000 |
դրամ |
եվրոպական ճուռականման շահրիկ |
25 000 |
դրամ |
երգող շահրիկ |
25 000 |
դրամ |
սևավիզ քարաթռչնիկ |
15 000 |
դրամ |
ասիական շիկապոչ քարաթռչնիկ |
15 000 |
դրամ |
խայտաբղետ ժայռային կեռնեխ |
15 000 |
դրամ |
եվրոպական կապույտ ժայռային կեռնեխ |
15 000 |
դրամ |
իրանական կապտափող |
15 000 |
դրամ |
իրանական սովորական ճոճհավ |
15 000 |
դրամ |
սպիտակափող սոխակ |
15 000 |
դրամ |
միջերկրածովային երաշտահավ |
15 000 |
դրամ |
հայկական մեծ ժայռասիտեղ |
25 000 |
դրամ |
կարմրաթև պատասող |
25 000 |
դրամ |
ալպիական սերինոս |
15 000 |
դրամ |
կարճամատ ճնճղուկ |
15 000 |
դրամ |
նախասիական անապատային խածկտիկ |
15 000 |
դրամ |
ժայռային վարսակուկ |
15 000 |
դրամ |
կարմրակտուց վարսակուկ |
15 000 |
դրամ |
գ) սողուններ`
միջերկրածովային կրիա |
20 000 |
դրամ |
անդրկովկասյան տակիրային կլորագլուխ |
15 000 |
դրամ |
խայտաբղետ մողեսիկ |
15 000 |
դրամ |
երկարաոտ սցինկ |
15 000 |
դրամ |
ոսկեգույն մաբույա |
15 000 |
դրամ |
չեռնովի մերկաչք |
15 000 |
դրամ |
փոքրասիական մողես |
15 000 |
դրամ |
անդրկովկասյան սահնօձ |
30 000 |
դրամ |
սևագլուխ ռինխոկալամուս |
30 000 |
դրամ |
կովկասյան կատվաօձ |
30 000 |
դրամ |
հայկական իժ |
30 000 |
դրամ |
դ) երկկենցաղներ և ձկներ`
սիրիական սխտորագորտ |
10 000 |
դրամ |
իշխան Սևանի |
50 000 |
դրամ |
Սևանի բեղլու |
25 000 |
դրամ. |
2) այլ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար՝
ա) կաթնասուններ`
ոզնի |
2 000 |
դրամ |
չղջիկներ |
2 000 |
դրամ |
նապաստակ |
8 000 |
դրամ |
մշկամուկ, ճահճակուղբ |
5 000 |
դրամ |
սկյուռ |
8 000 |
դրամ |
զոլավոր բորենի |
250 000 |
դրամ |
լուսան, տափաստանային կատու, եղեգնակատու |
200 000 |
դրամ |
աքիսազգիներ |
25 000 |
դրամ |
վայրի խոզ |
200 000 |
դրամ |
ազնվացեղ եղջերու |
1 000 000 |
դրամ |
այծյամ |
250 000 |
դրամ |
այլ կաթնասունների տեսակներ (բացի վնասակար կրծողերից՝ առնետներ, մկներ, համստեր, դաշտամուկ) |
1 000 |
դրամ |
բ) թռչուններ`
տառեխներ |
8 000 |
դրամ |
բադեր |
5 000 |
դրամ |
սագեր |
10 000 |
դրամ |
ցերեկային և գիշերային գիշատիչներ |
20 000 |
դրամ |
փասիան, թուրաջ |
20 000 |
դրամ |
կաքավներ |
5 000 |
դրամ |
լոր |
2 000 |
դրամ |
սև փարփար |
3 000 |
դրամ |
ջրածիծառներ և որորներ |
5 000 |
դրամ |
արոսներ |
100 000 |
դրամ |
աղավնիներ |
3 000 |
դրամ |
կկու |
2 000 |
դրամ |
մանգաղաթևեր |
3 000 |
դրամ |
այլ թռչունների տեսակներ (բացի կաչաղակից, մոխրագույն ագռավից) |
1 000 |
դրամ |
գ) սողուններ, երկկենցաղներ և ձկներ`
գյուրզա |
15 000 |
դրամ |
այլ տեսակի օձեր |
5 000 |
դրամ |
այլ տեսակի մողեսներ |
1 000 |
դրամ |
գետի իշխան կարմրախայտ |
5 000 |
դրամ |
այլ տեսակի ձկներ |
1 000 |
դրամ |
այլ տեսակի երկկենցաղներ |
2 000 |
դրամ: |
Հոդված 4. Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և
օգտագործման գծով բնապահպանական իրավախախտումները
Սույն օրենքի իմաստով բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտա-գործման գծով բնապահպանական իրավախախտումներ են համարվում իրավաբանական և ֆիզի-կական անձանց հետևյալ գործողությունները`
1) բուսական աշխարհի օբյեկտների (վայրի բուսատեսակների, համակեցությունների, դրանց աճելավայրերի, բնության հուշարձանների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, անտառ-տնկարկների), ինչպես նաև բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգա-վորիչ և ռեկրեացիոն հատկությունների խաթարումը.
2) ծառերի և թփերի (այդ թվում` բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում տնկված և (կամ) աճող) ապօրինի հատումը և (կամ) մասնակի վնասումը.
3) հրկիզելու և (կամ) կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բուսական աշխարհի ոչըն-չացումը և (կամ) աճի դադարեցման աստիճանի վնասումը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի, նրանց մասերի ոչնչացումը և (կամ) այնպիսի գործողությունների կատարումը, որոնք հանգեցնում են դրանց թվաքանակի կրճատմանը և աճելավայրերի վատթարացմանը.
5) հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների չկանոնակարգված օգտագործ-մամբ, աղտոտված ջրերով, քիմիական նյութերով, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային արտանետումներով և թափոններով բուսական աշխարհի ոչնչացումը և (կամ) վնասումը.
6) բնական արոտավայրերում, անտառներում և պետական անտառային ֆոնդի ոչ անտառա-ծածկ տարածքներում ինքնակամ խոտհնձի կատարումը և անասունների արածեցումը.
7) անտառային կուլտուրաների, անտառային պլանտացիաներում և տնկարաններում աճեց-ված տնկիների կամ ցանքսի, ինչպես նաև անտառվերականգնման համար նախատեսված տա-րածքներում բնական վերաճի կամ ինքնացանի ոչնչացումը և (կամ) վնասումը.
8) բույսերի և դրանց առանձին մասերի ապօրինի հավաքումը.
9) բուսական աշխարհի օգտագործման և պահպանության գծով օրենսդրության այլ խախ-տումներ, որոնց հետևանքով վնաս է հասցվում բուսական աշխարհին:
Հոդված 5. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական
աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները
Բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են`
1) ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնաս-ման դեպքում` յուրաքանչյուր միավորի համար`
ա) արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)`
մինչև 4 |
4 500 |
դրամ |
4.1 - 8.0 |
6 000 |
դրամ |
8.1 - 12.0 |
7 500 |
դրամ |
12.1 - 16.0 |
10 000 |
դրամ |
16.1 - 20.0 |
15 000 |
դրամ |
20.1 - 24.0 |
17 500 |
դրամ |
24.1 - 28.0 |
20 000 |
դրամ |
28.1 - 30 |
22 500 |
դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար |
1 500 |
դրամ |
բ) այլ տեսակներ` ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)՝
մինչև 4 |
1000 |
դրամ |
4.1 - 8.0 |
2000 |
դրամ |
8.1 - 12.0 |
3000 |
դրամ |
12.1 - 16.0 |
4000 |
դրամ |
16.1 - 20.0 |
5000 |
դրամ |
20.1 - 24.0 |
6000 |
դրամ |
24.1 - 28.0 |
7500 |
դրամ |
28.1 - 30 |
10000 |
դրամ |
30-ից ավելի յուրաքանչյուր սմ-ի համար |
500 |
դրամ: |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաև բնու-թյան հուշարձանի կարգավիճակ ունեցող ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակե-տերում բերված սակագների տասնապատիկի չափով£
Բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակներում ծառատեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հնգապատիկի չափով£
Արհեստական անտառներում, բնակավայրերի ընդհանուր օգտագործման վայրերի ծառա-տեսակների և թփերի ապօրինի հատման կամ ոչնչացման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների`
Ստեփանակերտ քաղաքում` տասնապատիկի չափով,
այլ բնակավայրերում` եռապատիկի չափով£
Սույն օրենքի իմաստով հազվագյուտ տեսակներ են համարվում հունական ընկուզենին, ար-ջատխլին, սոսին, գիհին, կարմրածառը և պտղատու ծառատեսակները:
Սույն օրենքի իմաստով արժեքավոր տեսակներ են համարվում կաղնին, հաճարենին, հացե-նին, լորենին, թխկին և սոճին:
Արմատից կտրված, ինչպես նաև հողմատապալ կամ ապօրինի հատված ցցաչոր ծառերի հափշտակման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետի «ա» և «բ» ենթակետերում բերված սակագների հիսուն տոկոսի չափով.
2) անտառային կուլտուրաների, անտառվերականգնման նպատակով բնական ծագում ունե-ցող մատղաշ ծառերի, ինքնացանի ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանի վնասման դեպքում` յուրաքանչյուր հեկտարի համար` ըստ վնասված կամ ոչնչացված անտառային կուլտու-րաների բնական ծագում ունեցող մատղաշ ծառերի և ինքնացանի տարիքի`
մինչև 5 տարեկան` |
450 000 դրամ |
6 - 10 տարեկան` |
575 000 դրամ |
10 տարեկանից բարձր` |
սույն հոդվածի 1-ին կետում բերված սակագներով. |
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառպուրակ-ներում, անտառպտղատու, անտառսերմնային և ընկուզապտղային տնտեսություններում պտուղ-ների, հատապտուղների, սնկերի, սերմերի, դեղաբույսերի և այլ օգտակար բույսերի ինքնակամ հավաքի դեպքում` յուրաքանչյուր կիլոգրամի համար`
հունական ընկույզ |
3000 դրամ |
հաճար, կաղին |
2000 դրամ |
տանձ, խնձոր |
1000 դրամ |
այլ պտուղներ, հատապտուղներ, սերմեր, սնկեր, դեղաբույսեր և այլ օգտակար բույսեր |
500 դրամ. |
4) անտառային ֆոնդի հողերում և բնական արոտավայրերում ապօրինի խոտհնձի հետևան-քով վնասված յուրաքանչյուր հեկտարի համար`
մշակված հողեր |
300 000 |
դրամ |
բնական արոտավայրեր` բարելավված |
100 000 |
դրամ |
բնական արոտավայրեր` առանց բարելավման |
75 000 |
դրամ |
խոտհարքներից և արոտավայրերից դուրս տարածքներ |
100 000 |
դրամ. |
5) կենդանիների ապօրինի արածեցման համար յուրաքանչյուր գլխի համար`
ա) արոտային հանդակներում՝
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
150 |
դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
100 |
դրամ |
բ) ոչ արոտային հանդակներում`
խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր |
200 |
դրամ |
մատղաշ տարիքի խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր, ինչպես նաև մանր եղջերավոր անասուններ, այծեր |
150 |
դրամ: |
Եթե անասունների ապօրինի արածեցման կամ ապօրինի խոտհնձի դեպքում վնասվել կամ ոչնչացվել են անտառային կուլտուրաներ, բնական ծագումով մատղաշ ծառեր կամ ինքնացան, ապա վնասի հատուցման չափը հաշվարկվում է որպես սույն հոդվածի 1-5-րդ կետերում նշված խախտումների համար սույն օրենքով սահմանված կարգով և սակագներով հաշվարկված առան-ձին վնասի հատուցման չափերի հանրագումար.
6) անտառային տնկարաններում`
ա) ցանքսի ոչնչացված կամ վնասված
յուրաքանչյուր հեկտարի համար` |
3 000 000 |
դրամ |
բ) տնկիների ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր հատի համար`
տնկիներ՝ մինչև 5 տարեկան |
250 |
դրամ |
5-ից բարձր տարիքի անտառկազմող տնկիներ |
500 |
դրամ |
5-ից բարձր տարիքի դեկորատիվ և տեխնիկական տնկիներ |
5000 |
դրամ. |
7) անտառային պլանտացիաներում բոլոր տեսակի տնկիների գծով` ոչնչացված կամ վնաս-ված յուրաքանչյուր միավորի համար` 1000 դրամ.
8) անտառային ֆոնդի հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների աղտոտման դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
կենցաղային և սննդի աղբով աղտոտելու համար
|
2000 |
դրամ |
կենցաղային աղբի, շինարարական և արդյունաբե- րական թափոնների ինքնակամ տեղադրման համար |
10000 դրամ. |
9) անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար՝
զավթված տարածքների յուրաքանչյուր հեկտարի համար |
200 000 դրամ |
ապօրինի շինություններով զբաղեցրած յուրաքան- չյուր քառակուսի մետրի համար |
5 000 դրամ |
հողի ապօրինի դուրսբերման յուրաքանչյուր խորա- նարդ մետրի համար |
10 000 դրամ: |
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 6. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և
բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի
հաշվարկման կարգը
1. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներում նշված բնապահպանական իրավախախտում-ների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը հաշվարկվում է` ելնելով բուսական և կենդանական աշխարհի վնասված (ոչնչացված) օբյեկտնե-րի քանակից և (կամ) ծավալից և սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագներից:
2. Կենդանիների բնակատեղերի (բնադրավայրերի, ձվադրավայրերի) ոչնչացման յուրաքան-չյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատե-սակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակա-գների եռապատիկի չափով:
3. Կենդանիների վնասման դեպքում, եթե դա չի հանգեցնում դրանց ոչնչացմանը, վնաս-ման յուրաքանչյուր դեպքի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահման-ված սակագների 50 տոկոսի չափով:
4. Թռչունների կամ սողունների յուրաքանչյուր ձվի ապօրինի հավաքման և (կամ) ոչնչաց-ման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների 50 տոկոսի չափով:
5. Կեղծված, չհիմնավորված, ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա տրամադրված լիցենզիաների (թույլտվությունների) և կնքված պայմանագրերի հիման վրա իրականացված որսի հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապատիկի չափով:
6. Այլ անձին տրված լիցենզիաների (թույլտվությունների) հիման վրա կատարված որսի (բացառությամբ կոլեկտիվ որսի դեպքերի) հետևանքով սպանված (որսված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահման-ված սակագների կրկնապատիկի չափով:
7. Բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսապաշարների ապօրինի օգտագործ-ման հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը սպանված (որսված, ոչնչացված) կենդանատեսակների յուրաքանչյուր միավորի համար հաշվարկվում է հա-մապատասխան կենդանատեսակի ապօրինի որսի և (կամ) ոչնչացման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակների վաճառքի, գնման, ձեռք-բերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշ-վարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:
9. Ապօրինի մթերված փայտանյութը և դրանցից արտադրված արտադրատեսակներն ան-տառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառա-վարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բաց-թողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով:
10. Ապօրինի ծառահատումների փաստը հատված ծառերի (կոճղերի) տեսքով հայտնա-բերելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է ծառի համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների եռապա-տիկի չափով:
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի համաձայն` հաշվարկված բնապահպանական իրավա-խախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուց-ման չափը ներառում է վնասված գույքի արժեքը, ինչպես նաև օրենսդրության համաձայն հաշ-վարկված կենսապաշարների օգտագործման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարը:
Հոդված 7. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և
բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը
Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանա-կան և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափի հաշվարկը կատարում են բնապահպանական պետական տեսուչները` օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպա-նական օրենսդրության խախտման վերաբերյալ արձանագրության կազմման շրջանակներում` որպես արձանագրության անբաժանելի հավելված:
Հոդված 8. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և
բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի
գանձման կարգը
1. Սույն օրենքի համաձայն` բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդա-նական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման գումարի պետական բյուջե գանձումը կատարվում է բնապահպանական տեսչական մարմնի կողմից իրավախախտման դեպքի վերաբերյալ կազմված արձանագրության հիման վրա:
2. Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշ-խարհին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, իրավախախտողի կողմից բանկային համակարգի միջոցով Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության պետական բյուջե վնասի հատուցման գումարն ինքնակամ չվճարվելու դեպքում գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` տեսչական մարմնի ներկայաց-րած հայցի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 9. Oրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 մարտի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 259