15 փետրվարի 2022
15 փետրվարի 2022
Փետրվարի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։
Օրակարգում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Թովմասյանի, Դ. Մելքումյանի, Ա. Մոսիյանի, Դ. Գալստյանի, Գ. Բաղունցի, Ա. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Օրենքի նախագիծը ներկայացրել է Արթուր Մոսիյանը։ Օրինագծով սահմանվում է՝
Նախագիծը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկվել է նախագծի ընդունման առնչությամբ փոփոխություններ կատարել Ընտրական և Քաղաքացիական օրենսգրքերում, « Տեղական հանրաքվեի մասին» օրենքում:
Կառավարության կողմից ևս ներկայացվել են առաջարկություններ, որոնք հիմնականում ընդունվել են հեղինակների կողմից։
Այնուհետև Արթուր Մոսիյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ օրինագծին առնչվող հարցադրումներին և առաջարկել օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ներկայացնել կից օրենքների փաթեթով։
Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը,և այն դրական եզրակացությամբ ընդգրկվելու է առաջիկա հերթական նիստի օրակարգում։