ԼՈՒՐԵՐ
Կայացել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
03 փետրվարի 2022

Փետրվարի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Այն ներկայացրել է  ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրա պարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը քվեարկության  է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:

 

 

ԼՈՒՐԵՐ